168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանն էլ համոզված ասաց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար չկա որևէ նպաստավոր պայման, ավելին՝ Ադրբեջանը երբեք այդ թուղթը չի ստորագրելու։
Արմինե Ադիբեկյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք Ալիևի տեսանկյունից վտանգում են նրա նվաճումների ամրապնդումը, ու նրանց մեկուսացնելով՝ Փաշինյանն անկաշկանդ կշարունակի ոչնչացնել Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից:
168.am-ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք օդային կապով Սյունիքի նոր ակցենտավորումը քայլ է՝ ուղղված Սյունիքի անվտանգությունն ամրապնդելո՞ւն, թե՞ հերթական դրվագ՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ», «Արցախը Հայաստան է, և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» հայտարարությունների համատեքստում:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նախ հիշեցրեց՝ Ադրբեջանի պահանջներն էապես չեն փոխվել և այդ պահանջները վաղուց արդեն հայտնի են։ Մասնավորապես՝ դրանք վերաբերում են Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակում թղթերով արձանագրված Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքին։ Իսկ հաջորդ պահանջը վերաբերում է Սյունիքով, այսպես կոչված, «միջանցքի» պահանջին, որի պարագայում Ադրբեջանն անհիմն զուգահեռներ է տանում Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ։
«SIL0VIKI» տելեգրամյան հարթակը տեղադրել էր փաստաթուղթ, որն, ըստ նրանց, կազմել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, և քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Խոսքը վերաբերում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի ունեցած Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը։