«Ոչ պակաս գարշելի ու ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով՝ իրենց նետում են այդ դիրքորոշումը պաշտպանելու համար։ Արցախի հարցով վերջին կուլիսային որոշումը, որը հետևանք էր Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման, Հայաստանի ու Արցախի իշխանությունների կուլիսային պայմանավորվածության, Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղություններով շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով»։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի կարմիր գծերը վաղուց հատվել են Ադրբեջանի կողմից, բայց, ցավոք, Ադրբեջանին միացել են նաև Հայաստանի և Արցախի իշխանությունները:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն ադրբեջանական մաքսակետի տեղադրումն ու դրա հետևանքները գնահատեց՝ որպես շատ վտանգավոր զարգացում։
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասց, որ Արցախի շրջափակումից բխող վտանգները խորացնելու, անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու և Արցախին բոլոր կողմերից ու բոլոր առումներով սեղմելու նկատառումներով Ադրբեջանը փաստացի՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու գաղափարը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանն առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան. տեղեկացրել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից:
Սյունիքի մարզում թշնամու առաջխաղացումը՝ Տեղում, Սիսիանում ադրբեջանական զորքի անարգել շարժը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը, հերթական ապացույցներն են մարզի խարխլված անվտանգության. Սյունիքում ապրողը սեփական մաշկի վրա է զգում իր հողում ադրբեջանցու ներկայությունը, և եթե նախկինում մարդիկ իրենց տան դռները չէին կողպում, ապա հիմա կողպում են և շատ ամուր, որովհետև չգիտեն, թե ադրբեջանցին որտեղից դուրս կգա։