Իշխանությունն ինչ արեց արցախցիներին, նույնը կանի սյունեցիների, շիրակցիների նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասց, որ Արցախի շրջափակումից բխող վտանգները խորացնելու, անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու և Արցախին բոլոր կողմերից ու բոլոր առումներով սեղմելու նկատառումներով Ադրբեջանը փաստացի՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու գաղափարը։

«Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների և մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար։ Հայաստանի իշխող ուժի՝ Արցախի հարցն իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրստակամությունը, որում ոչ մի արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ։ Ադրբեջանի համար սա բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ ապօրինի անցակետ տեղակայելու և Արցախի համար բարդագույն վիճակ ստեղծելու համար»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն արտացոլվում է տարբեր փուլերում շփման գծի նոր առաջխաղացումներով, խաղաղ բնակիչների նկատմամբ գրեթե չընդհատվող կրակահերթերով, շրջափակման ու ադրբեջանական անցակետի տեղակայմամբ, պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն ՌԴ-ի համար, որը ոչ միայն եռակողմ փաստաթղթի կողմ է, այլև Արցախում խաղաղապահ առաքելության միջոցով լուրջ գործառույթներ է ստանձնել։

«Մյուս կողմից՝ շատ կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական անցակետի պայմաններում ինչպես է ապահովվելու արցախցիների անվտանգությունը, բնականոն կյանքը, որովհետև վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում հսկայական խնդիրներ են կուտակվել՝ հոգեբանականից, սոցիալ-տնտեսականից՝ մինչև անվտանգային։ ՀՀ այն իշխանությունը, որն իրեն օտարել է արցախցիներից, նույնն անելու է երևանցիների, սյունեցիների, շիրակցիների նկատմամբ»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս