Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական՝ 48 միլիոն 919.000 դրամ դրամաշնորհն է տրամադրել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի միջոցառումների իրականացումն ապահովելու համար։ Մատակարարի ընտրության հարցում ԿԳՄՍՆ-ն այս անգամ էլ է կանխատեսելի եղել և ընտրել է իր ֆավորիտ «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ն։
«Գևորգիան կոնցեռնը», որն իր հետ աֆիլացվող կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը, հերթական պայմանագիրն է կնքել։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է տրամադրել «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ին: 48 միլիոն 916 200 դրամով այս ընկերությանն է վստահվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի նախապատրաստական միջոցառումներն ու եզրափակիչ փուլի անցկացումը 1400 մասնակցի համար: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության կողմից այս ընկերությանը տրվող դրամաշնորհները կրում են պարբերական բնույթ. «Կոնցեպտ իվենթս»-ն այս […]
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր պետգնումներում այս գործարարին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» , «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: