«Ինձ համար Հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է,- Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ այժմ վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով,- Սպասենք: Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը՝ նաև ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք նախաքննության ավարտին»:
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով 2022 թվականին մեկ ամսվա մեջ 2 անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
ՀՀԿ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՈւՂԻՂ
Օսկանյանը նշում է, որ երբ Ստրասբուրգում Փաշինյանը այս իրադարձություններից հետո հնարավորություն ուներ նման լսարանի առաջ ելույթ ունենալ, նա չբարձրացրեց այս հարցը, չխոսեց արցախցիների վերադառնալու իրավունքի մասին, նա, իրոք, «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» և դրանով փակեց հարցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Եվրոպական խորհրդարանը, նախքան Նիկոլ Փաշինյանին ծափահարելը, ծափահարում և ողջունում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ստորագրեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթուղթը (SEPA)։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:
Զախարովան չհերքեց տեղեկությունը, թե Մոսկվան մերժել է Գուրգեն Արսենյանի թեկնածությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
Օրերս փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականները, ոստիկանները կարո՞ղ են դիմել ՀՀ պարեկային ծառայության անցնելու համար, պատասխանեց. «Պետք է կարողանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո արդեն առանց խոչընդոտի կարող են դիմել»:
1915թ. գաղթից հետո праտատիկս է տունը ձեռք բերել, նվիրել են ինձ. ՔՊ պիրսինգով, «ականջ ծամող» անդամ
«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,- ասաց Փաշինյանը։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում, զենքերի վերաբերյալ գործարքները չի նշանակում, որ Արևմուտքը Ֆրանսիայի տեսքով է փորձում ներկայանալ Հարավային Կովկասում։
1.8 միլիարդ դրամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկ հեռարձակված՝ Wall Street Journal-ին տված հարցազրույցին՝ նոր գործընկերներ փնտրելու և հարաբերություններն անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացնելու վերաբերյալ։
«Ակնհայտ է, հայ ազգի, հայկական Արցախի էջը փակված չլինելու տեսակետից ինչ կարևորություն կա, որպեսզի Արցախը Նախիջևան չդառնա, ավելին չմանրամասնեմ։ Երևանի կենտրոնում, հարմար ու անվտանգ սրահից խորհուրդ տալ մազապուրծ քույրերիս ու եղբայրներիս այս կամ այն գործողությունն անել՝ կոռեկտ չէ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախահայությանը կտան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որից հետո նրանք կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։
«Փաշինյանի երեկվա հայտարարությունից կարող ենք անել հետևյալ եզրակացությունը. «շնորհավորում եմ, հայրենիքի հանձնումը, դավաճանությունն արդեն նաև լոգո ունեն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «խաղաղության խաչմերուկի» նոր գաղափարը, և արդյո՞ք այն գալիս է փոխարինելու ապաշրջափակման գործընթացի իրականացման համար ստեղծված փոխվարչապետների հանձնաժողովին:
Բանակցություններին անգամ առանց Ալիևի մասնակցելու էլ Փաշինյանը ստորագրում է հակահայկական փաստաթղթեր, ու հակահայկական որոշումներ են կայացվում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ալիևը չբարեհաճեց ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, և հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումներին:
Ալիևը խուսափում է արևմտյան հարթակից. պետք է ոչ կառուցողական գործընկերոջը՝ կառուցողական դաշտ բերեն
Ֆիննախից հաճախ ճկունության չենք հանդիպում. Միրզոյանը՝ նախարարին
Խաղաղության խաչմերուկը «միջանցքային» տրամաբանություն չի կարող ունենալ՝ խաղաղության բանաձև է
Մենք բալանսավորված քաղաքականություն վարելով ենք առաջնորդվում. ՔՊ-ական պատգամավոր
ՀՀ իշխանությունը նպաստավոր է համարում եվրոպական հարթակում բանակցությունները։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկմանը։
Զենքն ու բանակը չեն կարող ապահովել անվտանգություն. իշխանական պատգամավոր
«Եվ պետք է հաշվի առնենք այդտեղ լոգիստիկ դժվարությունները, որովհետև Հայաստանը տարանցիկ փոխադրման միջոցով է ներկրում սպառազինություն և ռազմական տեխնիկա, և այս տարիների ընթացքում այն իրականցվել է Վրաստանի և մասամբ նաև Իրանի տարածքով։ Եվ եթե այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կա, դրան ոչ ոք արգելք չի ունեցել, խոսքը նաև ռազմավարական գործընկերների մասին է»,- ասաց նա։
Ադրբեջանը մոլորության մեջ է գցում՝ հետ չի կանգնելու «միջանցքից». Սեյրան Օհանյան
Դիվանգիտական ծուղակի հետևանքով Հայաստանը հայտնվելու է ուժային կենտրոնների բախման կետում. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ