Հայաստանում արդեն 5 տարի է՝ գործում է Սփյուռքի նախարարությունը, որի գործունեության հետ կապված հակասական գնահատականներ են հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Այս և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին է մեր զրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Նիստից հետո, երբ գրեթե բոլոր պատգամավորները դուրս էին եկել դահլիճից, վարչապետը ժպտալով մոտացավ Արամ Մանուկյանին և կատակելով ասաց. «Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում»:
Այս պահին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է ԵԽ ԽՎ պատգամավորների հարցերին:
Հաղորդման յյուրը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է:
Այսօր Ազգային ժողովում է եկել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Վերջինիս ներկայությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ԱԺ-ում: Գեներալ Գրգորյանի աշխատասենյակում ու նաև դռան առջև հավաքված էին մի խումբ խորհրդարանի աշխատակիցներ, պատգամավորներ:
Ոչ միայն դերասան էր Սոս Սարգսյանը, որին սիրում էինք մենք նրան հայտնի ֆիլմերից, նա նաև ազգային մարդ էր: Նա պետականություն սիրող, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ էր: 88 թվականի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ բոլոր դժվարություններում կիսում էր ժողովրդի հետ այդ դժվարությունները և իր կենսագրությամբ է վայելել մեր ժողովրդի սերը ու հարգանքը:
Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում` պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը:
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
Հասկանալի է, բնական է, Ռուսաստանի հետ չի կարելի հարաբերություններ չունենալ, բայց ես չեմ ուզում, որ մեր քաղաքական գործիչները հասցնեն նրան, որ երկիրը դառնա Ռուսաստանի ճորտը, այդպես չի կարելի: Եվ կարող էին այնպես անել, որ մենք լինեինք արժանապատիվ և´ բարոյապես, և´ քաղաքական, և´ տնտեսական առումներով
Անկախության, իրական անկախության ու ազատության մասին է մեր զրույցը աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Հայաստանի Անկախության տոնը այսօր Մարտիրոս Սարյանի պուրակում նշեց նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ այն տեսակետներին, թե Հայաստանը չի նվաճել անկախությունը, այլ` ստացել է որպես նվեր: «Տենց երկնքից ընկել ա հա՞ էդ անկախությունը, որ մենք էլ կարողանանք ճիշտ տնօրինե՞լ: Ժողովուրդ ջան, սեմինարներից մեկի ժամանակ ՀՀ նախկին վարչապետերից մեկը, որի […]
Հայ բուժարարները մասրենու սպիտակ ծաղկաթերթերով բուժել են սրտի, իսկ կարմիր ծաղկաթերթերով` լյարդի և լեղապարկի հիվանդությունները։ Բրոնխիտը, թոքաբորբը և նույնիսկ թոքախտը բուժել են սև խաղողի և մասուրի պտղից ստացված մզվածքի խառնուրդով:
Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական և բացասական կողմերը: Այդուհանդերձ, դեռևս վերջնականապես պարզ չէ՝ որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
«Մարդուն մեղադրել, 12 տարվա սռոկ կարդալ մարդու վրա, որովհետև այդպես է ենթադրում Խաչատուր Պողոսյանի զոքա՞նչը, պարո՛ն Ամիրզադյան: Իսկ միգուցե Խաչատուր Պողոսյանի զոքանչը ուրիշ բան էլ է ենթադրում: Եվ մի կարևոր հարց: Ինչի՞ց որոշվեց, որ այդ կինը վկա է: Որքան ես գիտեմ, Քրեական օրենսգրքով հստակ նշվում է՝ որն է վկան: Ցույց տվե՞ց ինքը աղբյուրը կամ ցույց տվե՞ց ինքը ինչ-որ հանգամանք: Եվ հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ իմ զոքանչին գործի մեջ չեն ներգրավվել որպես վկա»:
Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում չի ակնկալվում:
Երևանի Հյուսիային պողոտայով քայլելիս` կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների` ռաբիս նվագող կլառնետահարից մինչև դասական ջութակահար և իրանցի կիռաթիստ: Սակայն դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Երևանի կենտրոնում կտեսնի հնդկացիների: Սա նոր երևույթ է, որն ի հայտ է եկել վերջին մեկ-երկու շաբաթում:
Ինչպես մի ժամանակ կոմունիստական կուսակցությանն անդամագրվելիս էին երդվում՝ ԽՍՀՄ դրոշի առջև ծնկած, այնպես էլ հիմա ՀՀ պետական համակարգում ծառայության անցնելիս, կարծես, երդվում են միայն ու միայն խոսել իրենց վստահված ոլորտի առաջընթացի ու զարգացման ծրագրերի մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ խորհրդարան պետք է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջիններս հանդես գան համապատասխան զեկույցներով, քանի որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի առջև:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս քայլը, կարելի է ասել, շոկ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մ
Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենայի ետևում, սառնասրտորեն նշան բռնում եղբայրների ուղղությամբ և երեք անգամ իրար ետևից կրակում: Նոր դրանից հետո, երբ որ տեսնում է, որ իր եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, արդեն կաղալով Ավետիք Բուդաղյանը հայտնվում է կադրի մեջ…
Ես համեզված եմ, որ այս ամենի վերևում կանգնած են վերադաս մարմինները, որ չեն սպասում, նրանք ողջախոհ չեն մտածում, նրանք խելամիտ չեն մտածում, որ հետագան ինչեր կարող են սպասվել, նոր հանցագործությունների նրանք հրահրում են Սուրիկ Խաչատրյանների նման մարդկանց:
Ես այսօրվա դրությամբ չունեմ որևէ երաշխիք, որ դուրս գալով տնից, քայլելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կամ այլ քաղաքի կամ բնակավայրերի փողոցներով՝ ինձ որևէ ոստիկան որևէ ձևով չի մոտենա, չի իրականացնի որևէ բռնարարք և դրանից հետո չեն հայտարարի, որ ես եմ իրականացրել իրենց նկատմամբ բռնարարք:
ՀՀԿ գրասենյակի շենքի առջև լարված իրավիճակ է: Փակ են կուսակցություն տանող բոլոր ճանապարհները: Դրանք վերահսկվում են ոստիկանների կողմից, ովքեր հորդորում են քաղաքացիներին շրջանցել անցումային այդ հատվածները, իսկ լրագրողներից պահանջում անձը հաստատող փաստաթուղթ և մի քանի անգամ ստուգում են այն:
«Հիվանդը բերվել է շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում։ Որովայնի բազմաթիվ կտրած ծակած թափանցող վերքերով և ձախ նախաբազկի կտրած վերքով։ Վիրահատվել է, երկու տեղից վնասված է եղել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հետորովայնամիզային տարածությունը։ Ունի արյան մեծ կորուստ։ Շտապ կարգով վիրահատվել է կյանքի ցուցումներով։ Վիրահատությունն անցել է հաջող։ Ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հետվիրահատական վաղ շրջանում»,- ասաց Արայիկ Ոսկանյանը։
Նիստի ավարտից հետո մինչև դատարանի դահլիճից հեռանալը այդ կապակցությամբ իր բողոքն արտահայտեց գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ Վ. Սեդրակյանի բողոքը հարուցել է այն, որ նիստը 14 օրով է հետաձգվել. յուրաքանչյուր ոք, ըստ պաշտպանի, ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:
Սեպտեմբերի 1-ը ավանդաբար նշում ենք որպես գիտելիքի օր: Նման օրերին ընդունված է միայն գեղեցիկ խոսքեր ասել կրթության, գիտելիքի կարևորության մասին:
Այս պարզ դեղամիջոցը 168.am-ը որոշեց ներկայացնել իր ընթերցողներին, հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացան լավագույն արդյունքները: Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:
«Ձեզ որտեղի՞ց է թվում, որ դուք այդ ծնողի կամ ՀՀ քաղաքացու կամ օժտված երեխայի մասին, որը սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է, ավելի շատ եք մտածում, քան Ավետիսյան Արան»,- ասաց ռեկտորը: