Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում: Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում: Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:
Զարուհի Փոստանջյանը՝ Միքայել Մինասյանի բացահայտումների և Փաշինյանի ընտանիքի վոյաժների մասին. ՈւՂԻՂ
168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ իշխանությունը վախենո՞ւմ է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, վախենալու բան ունի՞, քանի որ երեկ ըստ էության «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել էր, որ այդ հարցի կապակցությամբ իշխանություններն իրեն ցրողական պատասխան են տվել և վախենում են նման հանձնաժողով ստեղծելուց: «Չեք լսել և չեք լսի, որ […]
«Մոսկվա Աննա Հակոբյանի այցը մասնավոր այց է, քաղաքացիություն ստանալու որևէ հարց չի եղել, կամ տուն ձեռք բերելու: Պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, թե Մարիամ Փաշինյանը և Շուշան Փաշինյանը գնացել են տուն ընտրելու, կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէր, որ պետք է հասներ Մոսկվա: Դա եղել է մասնավոր այց, մնացած հարցերով կարող եք դիմել հենց Աննա Հակոբյանին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ ռազմագերիների թվի և այլ խնդիրների հետ կապված հարցերը մի փոքր մասնագիտական հարցեր են, հետևաբար` լավ կլինի, որ այդ խնդիրներին անդրադառնա կա՛մ Կառավարության, կա՛մ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Այսօր մայրաքաղաքի մայթերով քայլել փորձած բոլոր քաղաքացիները, վստահաբար, բախվել են ձյան բարակ շերտի տակ թաքնված, կամ այլևս չթաքնված սառույցների: Մաքուր չեն անգամ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը: Ձնածածկ ու դժվարանցանելի մայթերը խաթարեցին անգամ խորհրդարանի աշխատանքը: ԱԺ նիստում ընդմիջում հայտարարվեց, քանի որ պատգամավորներն ուշանում էին: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ավտոճանապարհը մաքրված էր:
ԱԱՀ արտոնության վերացման հետևանքները՝ առողջապահության ոլորտում. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: Հունվարի 18-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց:
«Պարզապես հարցն այն է, թե ինչպես է դրսևորվում դա: Պետք է հաշվի առնենք, որ այն ապատիկ տրամադրությունները, որ այսօր իշխում են մեր համաքաղաքացիների հոգում, այն ցավը, այն վիշտը, որը կա… մենք գիտենք, թե ինչքան զոհ ունենք մենք, և այդ զոհերի ընտանիքներում մարդիկ բնական է, չէ՞, ինչ ողբերգական տրամադրություններով են այսօրվա դրությամբ փորձում ելք գտնել այսօրվա իրավիճակից և որևէ խթան ունենալ՝ հետագայում ապրելու»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Հունվարի 14-ին Կառավարությունն ընդունեց որոշում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից պրոգրեսիվ հարկման անցնելու մասին, որով ֆիզիկական անձինք նախկինում գործող 1000 դրամի փոխարեն՝ այսուհետ հիմնադրամին կվճարեն՝ 150.000 դրամ եկամուտ ստանալու դեպքում՝ 1.000 դրամ, 150.000-300.000 դրամի դեպքում՝ 2.000 դրամ, 300.000-500.000 դրամի դեպքում՝ 3.000 դրամ, 500.000-1.000.000 դրամի դեպքում՝ 6000 դրամ, իսկ 1.000.000 դրամ կամ ավելի եկամուտ ստանալու դեպքում՝ 12.000 դրամ:
Ինձ համար ծիծաղելի է չկայացած բրոկեր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ հարցերին պատասխանել. Ռուզաննա Խաչատրյան
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստի ընթացքում Շուշիի հանձնման վերաբերյալ թեժ վիճաբանությունից հետո իր ելույթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Շուշիի հանձնելու պատճառներից է Շուշին ու Քարվաճառը ազատագրողներին դատելը, ապա անդրադարձավ երկրում մոտ մեկ տարի պահպանվող արտակարգ ու ռազմական դրություններին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ, երբ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե ինքը Շուշին հանձնողներին չի պաշտպանում, ասաց, թե դատախազ Գևորգ Բաղդասարյանը Շուշին հանձնողներից մեկն է: Նիստի ընմիջումից հետո դատարանին պարզաբանելով հնչեցրածը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և […]
Հերիքնազ Տիգրանյանը տեղեկատվական աղբը փաստից տարբերելու և միայն պաշտոնական տեղեկությանը հետևելու կոչ է անում
Ի՞նչ նմուշներ են կորել Ցեղասպանության թանգարանից. Աննա Կոստանյանը դիմում է Արարատ Միրզոյանին
«Կեղծ օրակարգ ձևավորելով ոչ մի դրական փոփոխություն չեք կարողանալու իրագործել». Վահե Էնֆիաջյան
Գերիների հարցը շուտափույթ լուծում չունի, իսկ այդ պարտության պատճառը եղել է անտարբերությունը. Անդրանիկ Քոչարյան
Մենք պատմության մեջ մնալու ենք որպես Ազգային ժողովը, որը հանձնել է Արցախի 70 տոկոսը. Կարեն Սիմոնյան
«Առանց հայ անհատի ձևավորման ձախողելու ենք, ուրեմն կա՛մ անում ենք դա, կա՛մ չենք խանգարում անողներին». Տարոն Սիմոնյան
«Որդուդ տուր, հողդ մի՛ տուր». Սրբուհի Գրիգորյանն իշխանությանը կոչ է անում գոնե Ղուրան կարդալ
Պետք չէ հանրության մեջ ներդնել պարտվողի հոգեբանություն. «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Թեժ վիճաբանությամբ այսօր ընդմիջվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանական կողմի՝ դատախազներին, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացված բացարկի միջնորդություններից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի ելույթին, որով վերջինս զարմանք էր հայտնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն գործերում, որոնցում ներգրավված են հայրենիք ազատագրողները, Գևորգ Բաղդասարյանը դատարանում է ու պաշտպանում է մեղադրական եզրակացությունը:
«Այս պահին կարող են ցրել խորհրդարանը, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ խնդիր կա, եթե քաղաքական ճգնաժամի լուծումն ընտրությունների մեջ է, ապա գնանք այդ ընտրություններին: Ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, քանի որ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրա արարքների ու գործողությունների մեջ է, խոսքն իշխող քաղաքական ուժի մասին է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
«Եթե Ջո Բայդենն այս օրերին առանց որևէ լուրջ խոչընդոտների ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա ակնհայտ է, որ իրանցիներն ակնկալիք ունեն ստանալու Միացյալ Նահանգների վերադարձ միջուկային համաձայնության շրջանակներ: Այսինքն՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որոշակի նորմալացումն է, ինչո՞ւ, որովհետև Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների չափազանց խիստ պատժամիջոցային ռեժիմում»,- ասաց Ոսկանյանը:
«Դատը հետաձգվել է. ես խնդրում եմ` այս ձյան տակ չսպասել». Ռոբերտ Քոչարյան
«Այս ամենը Նիկոլ Փաշինյանը որքան շուտ հասկանա, այնքան շուտ մենք կկարողանանք ուղղել մեր ողնաշարը և զբաղվել խնդիրների լուծմամբ: Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող լինել ադեկվատ բանակցող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով այսօր առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց: Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարվեցին 64 հոգի, 62-ը՝ Գյումրիի ՄՈԲ-ից, 2-ը՝ Արմավիրի մարզից: