Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը փաստեց, որ լուրջ, հավասարակշռված և հստակ ուղղվածություն և կառուցվածք ունեցող խոսքի մեր հասարակությունը կարոտել էր, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում լսած հիստերիկ բղավոցներն անասելի հոգնեցրել էին այդ նույն հասարակությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
Մենք պետք է մեր գիծը տանենք՝ ռազմավարական պահվածքի գիծը: Հակառակորդին պետք է պատասխանել, երբ անհրաժեշտ է, բայց պետք է ունենանք մեր ռազմավարական պահվածքի գիծը, որը կմոտեցնի մեզ մեր նպատակներին: Իսկ անընդհատ հակառակորդին պատասխանելը մեզ ոչ մի լավ բանի չի տանի, կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
«Այսքան ժամանակ միայն վիրաբույժներն են դիմակ կրել` այն էլ 2 ժամով, ոչ թե ամիսներով: Դիմակներով քնում ենք, դիմակով զուգարան ենք գնում արդեն: Քրտինքը գալիս-լցվում է, չես կարողանում շնչել, ակնոց ես դնում, արտաշնչում ես, բուղը տալիս՝ ակնոցներդ փակում է, բան չես զգում: Հետաքրքիր է՝ այդ օրենքը հանողները չե՞ն նկատել այդքանը: Անձամբ ես դեմ եմ դիմակին»:
«Նիկոլ Փաշինյան, շնորհակալություն, 500.000 տուն դու ողնաշարից կոտրեցիր». ակցիայի մասնակից
Այսօր կառավարության շենքի բակում իրենց բողոքի ակցիան անցկացնող գյուղացիներին վրդովեցրեց կառավարության արձագանքը, թե նրանց ոչ ոք ընդունել չի կարող: Մի քանի օր շարունակ գյուղացիները սպասում են, թե կառավարությունը որևէ ընդունելի լուծում կտա իրենց հարցին, ու նրանք պետք է շարունակեն Կոմիտաս պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գտնվող գյուղմթերքի տոնավաճառում իրացնել իրենց արտադրած մրգերն ու բանջարեղենը:
«Մենք ձեր դեմ ոչինչ չունենք, անգամ կառավարության դեմ էլ ոչինչ չունենք, ուզում ենք մեզ պատասխան տան, գնանք: Ես իմ հողը, իմ հավը, ճուտը թողել եմ, եկել-կանգնել եմ ստեղ»,- կառավարության դիմաց հավաքված գյուղացիներին տարածքից հեռանալ հորդորող ոստիկանին դիմելով՝ ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ռուզաննա Մարգարյանը։ Նա էլ այսօր մի քանի այլ գյուղացիների հետ եկել էր Կառավարության դիմաց՝ ակնկալելով, որ կառավարությունը որևէ լուծում կտա Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում գործող գյուղմթերքի տոնավաճառի խնդրին:
«Առ ա համարում գյուղացուն, չեն ուզում իջնեն, էդ ի՞նչ շնորհք ա: Իսկ էն ժամանակ հետևներից կայնած էինք, կամազներով եկել էինք հրապարակ, թող հիմա էլ գան, պատասխան տան: Այ ցավդ տանեմ, առ են համարում, մեկը թող իջնի, պատասխան տա, ասի՝ «հա, ընլում ա կամ չի ըլնում», թողենք, էթանք: Վախենում են, հա՞, գյուղացիք կուտե՞ն իրանց: Գյուղացու քրտինքով են իրանք մարդ դարձե, հիմա գյուղացուն ա՞ռ են համարում»,- ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը:
Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանն այնքան էլ համակարծիք չէ Արաբկիրի թաղապետարանի այն պնդումներին, թե տոնավաճառի առկայությունը խանգարում է այդ հատվածի երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է տարածքի բնակիչների ու կից գործող տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը:
Մոտ 10 տարի գործող Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքը վաճառող գյուղացիների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Կառավարությունից Հայկ Սիմոնյանն իրենց ասել է, թե ի՞նչ տարբերություն գյուղացու համար՝ իր ապրանքը հողամասից կգնի առևտրակա՞նը՝ մեծածախով, թե՞ այն կվաճառի գյուղացին:
Մի քանի օր շարունակ Կառավարության դիմաց ակցիա իրականացնող, Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում իրենց ապրանքն իրացնող գյուղացիները ցանկանում են շարունակել այդ հրապարակում գյուղմթերք վաճառել, մինչդեռ քաղաքային իշխանություններն ու ոստիկանները թույլ չեն տալիս: Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական տոնավաճառում գյուղացի-առևտրականներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը:
«Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցները և Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 30-ին, բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարությանն առաջարկեց Պետական գույքի և կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող 9905,21 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 3,3 և 0,04 հեկտար մակերեսներով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով։
Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ 2019 թվականի ընդունած որոշման համաձայն՝ մեկնարկել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու միջոցառումը։
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործելու իրավունքի մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության այսօրվա հերթական նիստում ներկայացրեց միայնակ կենսաթոշակառուներին աջակցության մի նախագիծ։ Ըստ նախարարի՝ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որոնցից 74-ը միայնակ են։
«Ցավոք, հիմա մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրողները սովորական ռեժիմով չեն վերականգնվի։ Սա նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում հայտնեց, որ Հայաստանում վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակն էականորեն բարելավել է և բարելավվում է։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ամուլսարի շրջակա համայնքի բնակիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Բժշկական հոգեբանություն» դասընթացի հիմնադիր Խաչատուր Գասպարյանն է։
Հուլիսի 29-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պլանային զորավարժություններ են սկսում Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական կողմը մշտապես կարողանում է հոգեբանական, տեղեկատվական ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա:
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ունենք տնտեսական ակտիվության 4.7 տոկոս անկում։ Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի փոխանցմամբ՝ անկման այս ցուցանիշը սպասելի էր բոլորի համար, բացի իշխանությունից, ավելին, կան նաև մինչև երկնիշ թվով անկման մասին կանխատեսումներ՝ արված լուրջ մասնագետների և տնտեսությամբ զբաղված գիտնականների կողմից։
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է «Սեռական կյանքի հանրագիտարան 7-9 տարեկան երեխաների համար» գիրքը: Շատերը նշում են, որ այն ներառվելու է դպրոցական ծրագրերում, ինչը համացանցում տարբեր քննարկումների առիթ է դարձել:
Երկու ամիս առաջ՝ մայիսի 21-ին, ժամը 16:00-ի սահմաններում փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդ էր հարձակվել, հարուցվել էր քրեական գործ, բայց այսօր փաստաբանը 168.am-ի հարցին, թե ինչ փուլում է իր տան վրա 2 ամիս առաջ կատարված հարձակման գործի քննությունը, պատասխանեց, թե կարծես կարճվելու է:
Փորձը ցույց է տալիս, որ երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ընթացքում՝ հայտնվում են կեղծ բնապահպանական թևեր կամ կշիռ չունեցող քաղաքական ուժեր, որոնք այդ հեղափոխական ալիքի ֆոնին հայտնվում են փրփուրների տեսքով և շատ արագ էլ վերանում են պղպջակների տեսքով. Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Արթուր Հովսեփյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:
Մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք աշխատում 10 ակտիվիստների պատճառով, 2018 թվականից մեր հանքը չի գործում: Այս մասին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը:
Երևան քաղաքի Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել երկու 16 հարկանի և երկու 18 հարկանի շենք: Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանը նշված հասցեում շինարարություն անելու թույլտվությունը տվել է «Լույսեր» ընկերությանը: Սակայն այդ հասցեին կից առանձնատների սեփականատերերն ահազանգում են գործընթացում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների մասին:
«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Լիդիան ընկերության նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը` ՈւՂԻՂ