«Մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին ու կորուստներին». Գագիկ Ծառուկյան
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
«Տղերք, խոստանում ենք, իսկ մինչ այդ՝ կներեք, տղերք». Արգիշտի Գևորգյան
«Մենք պետք է կատարենք մեր զոհվածների պատգամը». Վազգեն Մանուկյան
«Տեսա՞ք ինչպես դիմավորեց նրան մասսան՝ ծափահարություններով։ Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5 հազար անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի, ով մեղավոր է այսօրվա համար՝ նրան ծափահարում են, նրանք նույնիսկ չգիտեն, թե ո՞ւր են հավաքվել, ինչո՞ւ են հավաքվել և ո՞ւր են գնում։ Եկեք այսօրվանից մի կողմ դնենք մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ, մի կողմ դնենք նիկոլական-սերժական, այդ բառերը մեզ ազգին բերեցին այսօրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց Միսակ Ավետիսյանը։
«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք ոչ թե այսօր, այս 3 օրը սուգի մեջ պետք է լինենք, մենք, 84 օր է՝ սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Եվ այսօր եկել է թշնամին, հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու․․․ Զիջելու տե՞ղ է մնացել:
Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող ավտոշարասյան հետ հեռացավ Եռաբլուրից
Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հանրահավաքին ներկա են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք։
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը․ ՈՒՂԻՂ.
Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:
Քաղաքացիական հագուստով անձինք պատ են կազմել և ուղեկցում են Փաշինյանին
Փաշինյանի անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ են պահել նրա գլխավերևում. ճեղքում են քաղաքացիների կազմած պատը
«Ուղղակի 0 խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ»,- քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած դեպի Եռաբլուր երթին:
Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Եռաբլուր
Եռաբլուրում լարված իրավիճակ է
«Ձեր ալիքի նկատմամբ վերաբերմունք ունեմ». Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել 5-րդ ալիքի լրագրողի հարցերին
«Չե՛ս մտնելու Եռաբլուր, միայն մեր դիակների վրայով ես մտնելու»
«Դավաճանը որոշել է գալ ու իր աչքով տեսնել իր արածը». Վահագն Վարագյան
«Այսօր Հայաստանում համար 1 շանտաժիստը, մեդիատեռորիստը Նիկոլ Փաշինյանն է». Կարեն Վրթանեսյան
«Ալիևի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ այստեղ». Մարգարիտա Խաչատրյան
«Նիկոլի համար տարբերություն չկա՝ Արցախը կվաճառի՞ թե՞ Սյունիքը». Աշոտ Մինասյան
«Փաշինյանը միշտ էլ Արցախը բեռ է համարել». Արցախն ազատագրած նահատակի եղբայր
«Սրբապիղծի հետ սրբավայր չեն այցելում, անգամ եթե առկա է աշխատանք կորցնելու վտանգ». Գարեգին Պետրոսյան
Ազատամարտիկ Գագիկ Համբարձումյանն այսօր պահեստազորի մի խումբ սպաների հետ Եռաբլուրում է, որպեսզի թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր։ Հավաքվածների կարծիքով՝ պատերազմում պարտության և 5 հազարից ավելի զոհերի պատճառը Նիկոլ Փաշինյանն է։
«Նա մեր ազգային արժանապատվությունը հավասարեցրեց 0-ի ու իրավունք չունի մտնել Եռաբլուր». զոհվածի քույր
Զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը մտնի Եռաբլուր. ՈւՂԻՂ
«Թե բացի այդ տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթղթից, էլ ի՞նչ ներքին պայմանավորվածություններ կան, պետք է հասկանալ, իսկ հասկանալու համար միակ փաստացի վիճակը, որ մենք կարող ենք գնահատել, այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին ձեռքերը վեր են բարձրացրել, քաշվել են մի կողմ և դաշտը միայն թողել են ադրբեջանցիների առաջ: Իսկ ախորժակը ուտելուց է բացվում: Այս օրհասական իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանափոխությունն է, քանի դա տեղի չի ունեցել, որևէ պետական մարմին չի գործում և, ընդհակառակը՝ ծառայում է թշնամուն»:
«Եթե դու հակառուսական կեցվածք ես ընդունում, ապա դու դառնում ես Թուրքիայի պոլիգոնը, ուստի ստացվում է, որ իրականացվում է թուրքական պրոյեկտ, որի գինը եղավ Արցախը, իսկ հիմա շարունակվում է և կլինի Հայաստանը, որովհետև բազմիցս ասվել է, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, հիշենք Կիլիկիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումը. ոչինչ չի փոխվել։ Վարչապետը այսպես գուցե շանտաժ է անում, որ Ռուսաստանն իրեն պաշտպանի, բայց ավելի հավանական է, որ սա քաղաքականություն է, որի արդյունքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի պոլիգոն»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
GPS համակարգն աշխարհում ընդունված համակարգ է, և հենց սա է, որ պիտի օգտագործվի սահմանազատման աշխատանքների դեպքում: Այլ հարց է, որ Ադրբեջանն առաջ է քաշում ԽՍՀՄ քարտեզը Հայաստան-Ադրբեջան սահմանի մասով, որը 1987-88 թվականի է, իսկ 1994-ի հրադադարից հետո սահմանների հաստատում տեղի չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ, «Արար» հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանը՝ հավելելով, որ արցախյան առաջին պատերազմից հետո ՀՀ-ն եղել է այն դիրքերում, որն առկա էր մինչև երրորդ պատերազմը կամ նախքան եռակողմ հայտարարության ընդունումը: Իսկ այսօր ունենք մոտ 500 կմ հավելյալ սահման՝ Հայաստան-Ադրբեջան: