«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ են սահմանել, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ, խոսելով վերջին ամիսների վիճակագրության մասին՝ մանրամասնեց. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաև հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից և 80 հազարով ավել է 2018 թվականից»:
«Վախի մթնոլորտն այսօրվա իշխանությունների համար ամենաանհրաժեշտ բանն է: Շատ հաճախ մենք կարող ենք մարդկանց կողմից թվացյալ խիզախ արարքներ տեսնել, որոնց ակունքները վախի զգացման մեջ են: Բոլոր դեպքերում այսօր վախի մթնոլորտը հասել է էսկալացիային»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Սա ժուլիկ, սրիկա տականք է: Վերջին 30 տարվա մեջ մենք միջազգային կլասի մեկ բան ենք տվել, դա Նիկոլ Փաշինյանն է, համաշխարհային կլասի քցող, խաբող, ուխտադրուժ, չկա այդպիսի մեկը, եթե առաջնություն լինի, ինքն առաջին տեղում է, իր մասին գրելու են, ֆիլմեր են նկարելու»,- ասաց Համբարձումյանը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ Հայաստանի դեմ ուղղված Ալիևի կոշտ հռետորաբանության մասին. ՈՒՂԻՂ
Արթուր Համբարձումյանը՝ Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումների մասին. ՈւՂԻՂ
«Երեկ երեկոյան ոստիկանության իրականացրածը շատ տխուր տեսարան էր: Ոչ մի լուրջ միջոցառում այդպես չեն անում: Մենք Գյումրիից էինք վերադառնում, մեզ կանգնեցրել են ձեռքով, բայց մենք չենք կանգնել»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն իրականացնելու վերաբերյալ:
8 միլիարդ դրամ կհատկացվի Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությանը:
Թույլ ենք տալու, որ Սյունիքում կառուցապատողներն օգտվեն այս ծրագրից. Վահան Քերոբյան:
Պետական գերատեսչություններում շատ ակտիվ պետք է տանենք պատվաստման թեման. Փաշինյան:
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս օրակարգից դուրս այլ հարցերի, անդրադարձավ նաև տարածաշրջանային իրավիճակին ու մայիսի 22-ից Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերին:
Բայց կրկին եմ ասում՝ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է։ Մենք այս պահին ունենք պատվաստանյութի բավականին լավ պաշար և շարունակում ենք բանակցությունները՝ մեզ անհրաժեշտ թիրախներին հասնելու համար։ Այնպես որ այս ուղղությամբ պետք է բոլոր գերատեսչություններն աջակցեն Առողջապահության նախարարությանը, որպեսզի պատվաստումները տեղի ունենան անհրաժեշտ տեմպերով և քանակներով։ Ունե՞ք ավելացնելու բան: Շնորհակալ եմ:
Լապշինը շարքային սրիկա է. Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում հրեա բլոգերի մասին
Ուժայիններն ուժեղացված ծառայություն են իրականացնում Թումանյան փողոցում. ստուգվում են ավտոմեքենաներն ու մարդիկ
«Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներն ուղղակի պատահական հանդիպումներ չեն. Ըստ Ադրբեջանական սոցցանցերից ստացվող տեղեկությունների՝ խոսակցություն կա այն մասին, որ մինչև օգոստոսի 30-ը պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել: Թե ինչ բնույթի կլինի այդ փաստաթուղթը, առաջիկայում ավելի ակնհայտ կլինի՝ ըստ քաղաքական զարգացումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
168.am-ին ահազանգած Թալինի բնակիչը, որը չի ցանկանում ներկայանալ, որպեսզի մարզպետարանից չթիրախավորեն իրեն, քանի որ գրանցված աշխատող է, հայտնում է, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի շրջանի բոլոր համայնքների վստահված անձանց 20.000-ական դրամներ են խոստացել, որը պետք է մինչև ընտրությունների ավարտը փոխանցեին մարդկանց, բայց 1 ամիս է անցել ընտրություններից, բնակիչներից որևէ մեկին դեռ խոստացված գումարները չեն փոխանցել։
«Մուրճով երկիր չե՛ս ղեկավարի, մուրճով մարդու չե՛ս վախեցնի»․ քաջարանցի կինը՝ իշխանություններին
Մեր քաղաքապետն էլ Քաջարանի ողնաշարն է. քաջարանցի Լարիսա տատիկ
Հող տվող մարդն իրավունք չունի երկիր ղեկավարի. ստորագրահավաքի նախաձեռնող
Մանվել Փարամազյան, մենք քո կողքին ենք. քաջարանցի կին
«Բոլորս գիտենք, որ մենք պատերազմի մեջ ենք, մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, հայտնի է նաև՝ Սյունիքի համայնքապետերն առաջինն են եղել, ովքեր սեփական կամքով մեկնել են առաջնագիծ և իրենց հետ վերցրել են իրենց ձեռքի տակ մեծացրած երիտասարդներին։ Մայրերը գիտեն, թե ինչ է նշանակում զավակին առաջնագիծ ուղարկելը։ Այստեղ է նաև Անահիտը, որը կամավոր հիմունքներով պարոն Փարամազյանի հետ կռվել է նրա ջոկատում։ Այսօր ձեր խոսքն է կարևոր։ Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հօգուտ թշնամու»,- ստորագրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց նախաձեռնության մասնակից կանանցից մեկը։
Քաջարանցի կանայք մասնակցում են Մանվել Փարամազյանի համար անցկացվող ստորագրահավաքին․ ՈՒՂԻՂ
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Վահագն Վերմիշյանին կալանավորելու պատճառներին, նշեց դրանցից մի քանիսը, որոնցից մեկը վերաբերում է Վերմիշյանի այն կասկածներին, որ հնարավոր է՝ Իրանից ցեմենտի անվան տակ ՀՀ է ներմուծվել փոշիանման զանգված։
Այն ահռելի մեծ ճանապարհը, որը ես անցել եմ, իր գինն ունի և դրա գինն է կյանք և առողջություն. Չարչյան:
2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։
Դատարանը հրապարակում է Արմեն Չարչյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ:
«Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են այն փաստից, որ Հայաստանում շարունակում են իշխել այն ուժերը, ովքեր հանձնել են Արցախի 75 տոկոսը և Հայաստանի անվտանգությունն ադրբեջանաթուրքական տանդեմին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններին, ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: