
Բախում ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ
Առավոտյան Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ քայլերթով գնաց դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պետք է բարձրանան նախարարություն և լսեն այնտեղ նստած պաշտոնյաների դիրքորոշումը այն փաստաթղթի վերաբերյալ, որն ընդունել են Ֆրանսիայի հրապարակում։
Սակայն ոստիկանությունն արգելեց ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք, ինչից հետո պատգամավորները նրանց 5 րոպե ժամանակ տվեցին՝ մուտքը բացելու համար։ Սակայն պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել շենք, ինչը զայրացեց ակցիայի մասնակիցներին։
Արդյունքում՝ բախում սկսվեց ոստիկանության, կարմիր բերետավորների և ակցիայի մասնակիցների միջև։ Բախման ընթացքում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ, նրան դուրս բերեցին և օգնություն ցուցաբերեցին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում