«Հրապարակված հայանպաստ փաստաթղթի վերաբերյալ բոլորը դիրքորոշում պետք է հայտնեն». Իշխան Սաղաթելյան

«Ինչպես և հայտարարել էինք, այսօրվանից մենք սկսում ենք այցելել տարբեր գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ ու ուղիղ պահանջով։ Այն հայտարարության տեքստը, որն ընդունվել է այս հրապարակում, առաջիկա 4 օրերի ընթացքում պետք է շատ հստակ թիրախավորված և հասցեավորված այցելենք տարբեր պետական հիմնարկներ, և բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ արտահայտեն իրենց դիրքորոշումը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության բողոքի ակցիայի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, բոլորը պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն այն հայանպաստ փաստաթղթի և մինիմալ պահանջների մասին, որն այսօր դրված է սեղանին։

Միաժամանակ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երթով այցելելու են տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ, և ընդդիմադիր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը՝ պարզելու, թե ով ով է, և ով ինչ դիրքորոշում ունի։

«Առաջիկա օրերին հայ ժողովուրդը պետք է հստակ իմանա՝ ով ինչ դիրքորոշում ունի»,- հայտարարեց  Իշխան Սաղաթելյանը, որից հետո մեկնարկեց բողոքի ակցիաները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս