Հայտնվելու ենք նոր պատերազմի առաջ, գործընթացը սրան է գնում, Նիկոլը դրան է տանում. Արտակ Զաքարյան
«Խաղաղության օրակարգ չկա, նման օրակարգ աշխարհում այսօր գոյություն չունի: Տարօրինակ է՝ բոլոր քաղաքական շրջանակները, քաղաքական գործիչները, պետությունների ղեկավարները զարմանում են, որ Հայաստանում այսօր կա նման կեղծ օրակարգ»,- ընդդիմության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության համար պետք է պայքարել, ոչ թե օրակարգեր սահմանել:
«Էս մյուսը տանք, էն մյուսը տանք: Դա կլասիկ հիմարություն է, որն իրականացվում է սրանց կողմից, և իրենք էլ տեսնում են, որ դրանով խաղաղություն չի լինելու: Ընդդիմությունը թույլ չի տալու, որ համ մեր քաղաքացիներին խաբեն, համ պետությունը թուլացնեն, համ էլ տարածքները վաճառեն ու հրաժարվեն բոլոր տիպի պոտենցիալ հնարավորություններից, որով ապագայում գոնե հնարավոր կլինի պետությունը պահել՝ որպես պետականություն, ինքնուրույնություն, իր անվտանգության և խաղաղության խնդիրները լուծելու կարողություն ունեցող միավոր: Եթե ամիս ու կես Նիկոլը մնաց իշխանության՝ հայտնվելու ենք նոր պատերազմի մեջ»,- նշել է Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունն ինչքան շուտ գնա, այնքան շուտ հնարավոր է լինելու կասեցնել բոլոր վտանգավոր պրոցեսները:
Մանրամասները՝ տեսանյութում