«Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական Իսկանդերի կրակոցի». Սերժ Սարգսյան
«Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան և հրաձգային զենքերը 80-ականների են». Սերժ Սարգսյան
«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը
«Չեմ համարում, որ միայն դրան չեն պատրաստ. շատ-շատ բաների պատրաստ չեն, բայց մտնում են այդ խաղերի մեջ և հերթական անգամ տապալվում են: Եթե տվյալ պարագայում դու պատրաստ չես նման ֆորմատի, ընդ որում՝ ի սկզբանե գիտես՝ ում հետ գործ ունես, գիտես ոչ միայն լրագրողին, թե ինչ ոճի է, այլև այն լրատվամիջոցը, որն ունի հստակ դիրքորոշում նույն Արցախի հարցի շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունները մեր ռեգիոնում… Դու պետք է հստակ պատրաստվես, համապատասխան թրեյնինգներ անցնես»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով BBC-ի Hard talk-ին տված՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի վաղ՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցներին:
Բնական է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսը որոշ քաղաքական շրջանակների մոտ պետք է առաջացներ սուր զգացողություններ, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո չենք ունեցել մանիպուլյացիաների և պրովոկացիաների պակաս, բայց եղել են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ ժամանակն է, որ առանց շահարկումների տրվեն անպատասխան մնացած հարցերի պատասխաններն ու գնահատականները, որպեսզի տեղի ունեցածի ամբողջական պատկերը ներկայացվի։
«Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կաթի միջին օրական սպառումը 20 գրամից պակաս է, հացի սպառումը 450 գրամից ավելի է, սրանք աղաղակող թվեր են, որովհետև շատ ու շատ առաջատար երկրներում 200 գրամ է կաթի սպառման միջին օրական ծավալը». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա պնդմամբ՝ այս թվերը վկայում են հանրության ցածր գնողունակության մասին:
Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կոտայքի մարզի Արամուս համայնք:
«Միայն ուղենիշներով հայտարարել և թախտի վրա նստել, որ՝ ես այսպիսի քաղաքականություն եմ իրականացնում, դա քաղաքականություն չէ, դա քաղաքականության իրական բացակայություն է»:
Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը, ի թիվս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ պատգամավորների, դեռևս 2018 թվականին անձնական երաշխավորություն է ներկայացրել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների համար, անհեթեթություն է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե այդ քայլին գնացել են, որովհետև առջևում 2018 թվականի արտահերթ ընտրություններն էին, և կարիք կար աջակիցների համախմբելու։
«Բռնցքամարտի աշխարհն անհանգստացած է. Իսրայելը սովորական մահկանացու չէ, լեգենդ է». Վահրամ Բաղդասարյան:
Դու բոքսին շատ ես պետք. Վահրամ Բաղդասարյանը՝ Իսրայել Հակոբկոխյանին:
Ի՞նչ են քննարկել Գալուստ Սահակյանն ու Իսրայել Հակոբկոխյանը
«Կառավարություն ունե՞նք, որ իրենց կողմից արձագանք լինի». Իսրայել Հակոբկոխյան:
«Տեղի հարցով ընդեղ ավելի հարմար էր, Կասյանում, ճիշտը որ ասենք: Հա, հասնելը դժվար չի, մոտիկ ա ավելի, բայց առևտուրը մի քիչ էն չի: Ինչ-որ անում ենք, էդ էլ ընդեղի ժողովուրդն են գալիս, ով որ մեզ արդեն ծանոթ ա էլի, արդեն գիտի մեր տեղը, նրանք են գալիս: Ստեղից էնքան շատ առևտուր անողներ չկան: Արդեն 2-րդ շաբաթն ա, ու ինչ-որ տարբերություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչներից մեկը, որ արդեն երկու շաբաթ է՝ Հրազդանի տոնավաճառին կից բացված գյուղմթերքի տոնավաճառում փորձում է իրացնել իր ապրանքը:
Չի օգնի, եթե մարդը դմբո է, ուզում է՝ gmail-ի անցնի, ուզում է` ԲՏՌ-ի մեջ նստի, մեկ է՝ աջ ու ձախ լրացնում է իր գաղտնաբառը: Gmail-ը, իհարկե, մի պլյուս ունի՝ այդ ֆիշինգային մեյլերը լավ է բռնում, իսկ mail.ru-ն այնպես չէ, որ վատն է, բայց լավ չի ֆիլտրում: Որ ասեմ՝ այդ «ռեյնջերները» շատ մակարդակով բաներ են անում, այդպես չէ: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է թղթի վրա գրված լինի, որ սա կարելի է անել, սա չի կարելի:
Կառավարությունն օգոստոսի 13-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։
«Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վաճառք է կատարվում էս շուկայում, և մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Անցած շաբաթվա համեմատ՝ այս շաբաթ ավել է մարդկանց հոսքը արդեն, որովհետև անտեղյակ էին, որ գործում ա շուկան: Մեր հիմնական հաճախորդները, ճիշտն ասած, Կասյանի շուկայից են գալիս, որպես լավ ապրանք, որպես մատչելի և որակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառում իր ապրանքը իրացնող Արարատի մարզի Ոսկետապի բնակիչ Պատվական Մարգարյանը:
«Հնարավորության սահմաններում անցած շաբաթվանից սկսած տեղեկացման պրոցեսը, ինչքան հնարավորություն եղել ա, արել ենք: Էկոնոմիկայի նախարարությունն էլ, իր մասով, էլի նույնիսկ էդ հարցում էլ ա աջակցել, օժանդակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն Հրազդան տոնավաճառի հարակից տարածքում գործող գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների մեծ մասը շատ արագ հոգեհարազատ համարեցին արժեքային այն համակարգը, որը կար Հայաստանում մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները: Եթե երրորդ նախագահը լիներ, և նա շնորհավորեր Լուկաշենկոյին, ոչ ոք դա չէր քննարկի, իսկ հիմա մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև հակասության մեջ մտան 2018թ. ապրիլ-մայիսին հռչակված արժեքները և կոնկրետ այդ փաստը՝ շնորհավորանքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերընտրվելու առիթով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին:
«Ես էլ այդտեղ չեմ տեսնում տրամաբանություն: Նաև սրճարաններում, ինչքան ժամանակ է, մարդիկ նստում են ու կարող են մի բաժակ ջուր վերցնել ու ժամերով առանց դիմակի մնալ: Առհասարակ այս ամառվա պայմաններում խիստ վիճելի են այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է տրամաբանությունը եթերային տաղավարներում դիմակ կրելու, երբ հաղորդավարի ու հյուրի մեջ կա առնվազն 2 մետր հեռավորություն, իսկ, օրինակ, հիմա արդեն թույլատրվում է անձնական օգտագործման մեքենաներում դիմակ չկրել կամ 40 հոգով միջոցառում անցկացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը մասնակցելուց հետո ծանոթացավ նաև քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր Սևան քաղաքում մասնակցում էր քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը:
Ինչո՞ւ Լիբանանից մեր բոլոր հայրենակիցներին չենք կարող բերել Հայաստան. պարզաբանում է Զարեհ Սինանյանը
Որոշ մարդիկ ցանկություն են հայտնել Հայաստան գալու, մենք նպատակ ենք ունեցել գնալ-տեսնել, թե իրոք իրավիճակն ինչպիսին է, և ինչ պատրաստություն պետք է տեսնի այս պետությունը, գնացել ենք՝ այդ հարցի լուծումը տրվել է:
«25.000 ՀՀ քաղաքացի կա Լիբանանում. ով գրանցվել էր դեսպանատանը, եկավ Հայաստան». Սինանյան
«Շատ կուզեինք, որ բոլոր եկողներին ձրի տուն տայինք, բայց Հայաստանը Շվեյցարիան չէ». Սինանյան
«Մանավանդ հեղափոխությունից հետո բաց երեսով կարող ենք ասել, որ ՀՀ-ն առաջ ընթացող երկիր է». Զարեհ Սինանյան
«Առաջարկություն եմ ներկայացնելու Կառավարությանը, որ գործնական քայլերի դիմենք». Սինանյան
Ի՞նչ կանի Հայաստանը Լիբանանից ՀՀ վերադառնալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցողների համար