Թույլ չենք տալու, որ Փաշինյանը դառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերեզմանափորը. Արտաշես Գեղամյան
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը անդադար հարցազրույցներ է տալիս թե՛ ազգային, թե՛ միջազգային լուրջ լրատվամիջոցներին։ Այդ հարցազրույցներում կարմիր թելի պես անցնում է Ռուսաստանին ուղղված քննադատությունը: Խոսքը Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մասին է, և ոչ միայն։
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը 168.am-ի «Review» հաղորդման ժամանակ մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակը։ Նրանցում այսօր առկա լարվածությունը, նրա կարծիքով, պայմանավորված է գործող իշխանությունների, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ ջանքերով։
«Փաշինյանը շփոթված է. Նրա տերերը, զգալով համաշխարհային իրավակարգի մոտալուտ փոփոխությունը, շտապեցնում են նրան։ Նրանց անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել։ Իսկ Փաշինյանը, կախված լինելով նրանցից, խոստումներ է տալիս ու կատարում նրանց կամքը»,- ասաց Ա.Գեղամյանը։
Քաղաքական գործիչը նշել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ծայրահեղ տագնապալի իրավիճակը՝ ներկայացնելով Արցախը փրկելու իր տեսլականը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լանա Մշեցյան