«Նիկոլը գնալու է, քպ-իզմը գնալու է, գնալուց հետո Անդրեասյան Կարենը հայելու առաջ է կանգնելու, Բադասյան Ռուստամը հայելու առաջ է կանգնելու, ասելու են՝ լա՞վ: Նրանք կիսում են այս քաղաքականությունը և պատասխանատվությունը, բայց մի բան պետք է իմանան՝ վաղը, երբ արդարադատության առաջ կանգնեն, իրենք երանի են տալու, որ իրենց դատավորը լինի ճիշտ այն դատավորը, որի նկատմամբ իրենք ամեն օր հետապնդում են իրականացնում, և փորձը ցույց է տալիս, որ այդ դատավորներն են, որոնք արդարության պահապաններն են, հակառակ դեպքում՝ պատվեր կատարող դատավոր այնքան շատ կա: Մեկն արդեն լեգենդար է՝ Մնացական Մարտիրոսյանը, որը Քոչարյանի ժամանակ էլ է եղել պատվեր կատարող, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, իսկ հիմա պատվերը ուղղակի փաթեթներով է ընդունում»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մեկ անձից գնումների ծավալների ու պետբյուջեից մսխվող գումարների մասին, նման տեսակետ հայտնեց «Գնումների աջակցության» կենտրոնի ղեկավար, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանը: Նա նաև շեշտեց՝ մեկ անձից գնումների, ինչպես նաև հայտարարվող գնումների մրցույթների դեպքում ստացվում է՝ այս իշխանությունն ունի իր ցանկալի ընկերությունները, որոնք իրականում ոչ թե էժան, այլ ընդհակառակը՝ ավելի թանկ գնով են մատուցում ծառայություններ։
Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ակցիայի ժամանակ երգչուհի Աննա Մայիլյանը հորդորեց պասիվ չլինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեր այն զավակների հետ, որոնք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի ազատության համար։
Արթուր Դավթյանին նամակ փոխանցեց՝ Աշոտ Մինասյանին ազատելու խնդրով։
«Մենք շատ ծանր օրեր ենք ապրում. արդեն փաստ է, որ մեր հայրենիքից մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է: Թեև երկրի իշխանությունները մեզ հորդորում են՝ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս գիտենք, որ Ալիևն արդեն հայտարարեց իր գործընկեր և համախոհ երկրներին, որ կարող են այդ միջանցքով առևտուր անել, և այլն: Եվ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի լեգենդար Աշոտ Երկաթը, այն հրամանատարներից է, որ ուղղակի վտանգ է ներկայացնում: Աշոտն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սպասում ենք՝ եթե որևէ ոտնձգություն լինի, պատրաստ ենք նորից պաշտպանելու մեր սահմանները»,- Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նշեց սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Սերժ Սրապիոնյանը վստահեցրեց՝ Աշոտ Երկաթին կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև երկրապահը միայն նրանց համար կարող էր դիտվել թշնամի:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ արձանագրեց՝ ձերբակալվում են մարդիկ, որոնք պատասխանատու են երկրի համար: Գևորգ Գևորգյանը հրապարակեց նաև իրենց պահանջը՝ վերջ տալ անհեթեթ ձերբակալություններին:
Պահանջում են ազատ արձակել Աշոտ Մինասյանին․ բողոքի ակցիա Դատախազության մոտ՝ ՈւՂԻՂ։
Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։
«Անկլավականների» համար սա տուն չէ՝ պարզապես արոտավայր կամ հողատարածք է․ Բագրատ Սրբազան:
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Պայմանագրային զինծառայողների խնդիրների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում՝ ՈւՂԻՂ:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել գրավոր ընթացակարգով։
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
Կառավարության նիստը` ՈւՂՒՂ։
«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման եռակողմ խոշոր համաձայնագիր։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։
Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
ՀՀԿ-ն մեկ օրակարգ ունի՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը․ Հովհաննես Խաչատրյան։
ՀՀԿ-ում տեղի է ունեցել մեծ ինքնամաքրման պրոցես.ով գնացել է՝ իր համար հետ գալու ճամփա չկա։
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ ի՞նչ դեմարկացիա.Հովհաննես Խաչատրյան։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի կետերը չեն բավարարվել:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում:
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։