Վախենում ես բերանդ բացես, արհավիրքը բերել ես Հայաստան, Պուտինը քաղաքականապես ոչնչացրեց քեզ. Վարդան Օսկանյանը՝ Փաշինյանին

Մենք՝ ինքներս, Արցախի հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը և ոչ թե նրանց հայրենադարձությանը: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երբ հետևում ես ՀՀ վարած իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը, ընդդիմության արած հայտարարություններին, վարվելաոճին, ինչ-որ տեղ նաև հայկական լրահոսին, ստանում ես այն տպավորությունը, որ Արցախի հարցը տրվում է մոռացության: Եվ իրոք, երբ այսօր աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից բացի կենտռրանացած է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի վրա, Արցախի հարցը շատ արագ կարող է տրվի մոռացության և այդ էջը առհասարակ փակվի: Գոնե մենք՝ ինքներս, այդ հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը և ոչ թե նրանց հայրենադարձությանը: Հետաքրքրականը այն է, որ հենց Իսրայելում, այս ծանր իրավիճակում, թերևս զուգահետռներ է անցկացվում Ղարաբաղի և Գազայի հարցերի միջև և համեմատում են Արցախի հետ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսում է, որ Ֆրանասիան պատրաստ է արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բերել անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի, վերջերս տեղի ունեցավ եվրոխորհրդարանի բանաձևի ընդունում, որն անդրադառնում է այդ հարցին, թերևս կա միջազգային աջակցություն այս հարցում, բայց եթե մենք ինքներս տեր չկանգնենք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն և այս հարցը կտրվի մոռացության և մենք կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց: Հատկապես, որ ՀՀ իշխանությունները, ես չեմ կասկածում, որ պատմության գրքերից այս ամբողջ հարցը կհանեն և մոռացության կտան առհասարակ»,-ասաց Օսկանյանը՝ նշելով, որ սա մենք պետք է թույլ չտանք, քանի որ այն մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայրենիքի, արցախահայության խնդիրն է:

Օսկանյանը փաստում է, որ Փաշինյանը իր հերթական սխալն է անում՝ այս հարցը մոռացության տալով:

«Թերևս, նա չի ուզում ընդունի, որ ամեն անգամ նա սխալվել է, երբ սխալվելուց առաջ իրեն խորհուրդ է տրվել այդ սխալը չանել, ինքը չի ընդունել և վատ արդյունք է ունեցել: Եվ եթե 4-5 վատ արդյունք ունենալուց հետո նա չի ուզում լսել և ուզում է շարունակել իր այս կործանիչ ճանապարհով»,-ասաց նա:

Օսկանյանը պատմեց, որ երբ 2018-2020 թվականներին փաշինյանը չէր հասկանաւոմ բանակցային գործընթացը նրան ասվել է, որ Մադրիդյան փաստաթուղթը լավ փաստաթուղթ է, որ այն իր մեջ պարունակում է հարցի կարգավորման տարրեր, և որ պետք է հետևել դրան:

«Բայց նա մի կողմ դրեց, սկսեց սեփական կետից և մեր գլխին բերեց պատերազմի արհավիրքը: Դրանից հետո ինքն իր ձեռքով ստորագրեց Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչքան էլ որ դա վատ փաստաթուղթ էր, նորից իր մեջ պարունակում էր դրական տարրեր: Երբ սկսեց հրաժարվել դրանից, զգացինք, որ ինքանգլուխ բաներ է անում, Ադրբեջանին տալիս է բաներ, որ նախատեսված չէ այդ փաստաթղթով, իրեն ասում էինք՝ մի շեղվի այդ փաստաթղթի գուց, տառից, մնա դրան հոգեհարազատ, նա չլսեց և գնաց այլ ճանապարհով, մեր գլխի բերեց նոր արհավիրք»,-ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ դրանից հետո, երբ Ադրբեջանը թելադրում էր իր օրակարգը, որտեղ չկար որևէ հայանպաստ բան, խորհուրդ է տրվել Փաշինյանին, որ փոխի նարրատիվը և ներմուծի Արցախին, Հայաստանին վերաբերող հարցեր, որոնք կբխեն մեր երկրի շահերից, սակայն գնաց և անհասկանալի ձևով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց:

«Վերջերս Պուտինը իր ասուլիսում, կարծում եմ, որ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացրեց, իսկապես ոչնչացրեց, ընդմիշտ ոչնչացրեց: Ճիշտ է Պուտինը այդ մասին խոսել էր, բայց այքան հստակ երբեք չէր խոսել, նա մի քանի ձևերով հասկացրեց մեզ բոլորին, որ մեր կորուստների ակունքը գտնվում է Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ: Նա դրանով վերջ դրեց այս հարցին, նա այդ էջը փակեց, բայց հավատացեք, որ այս կարծիքը միայն Պուտինի կարծիքը չէ, սա նաև Միացյալ նահանգների, Եվրոմիության եվ Ֆրանսիայի ղեկավարների կարծիքն է, ուղղակի նրանք հրապարակային չեն ասում այս մասին, բայց կուլիսներում ասում են: Բայց այս վերջերս նրանք բոլորն էլ ասում են, որ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ ձեր վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:

Օսկանյանը շեշտում է, որ սա Փաշինյանի ճակատագրական սխալն էր և նա սրա համար պետք է մեղանչի հայ ժողովրդի առաջ, պետք է հրաժարական տա:

Տեսանյութեր

Լրահոս