Փաշինյանը՝ այսպես կոչված միջանցքի ու խաղաղության խաչմերուկի մասին

ՀՀ-ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս-արևմտյան շրջանների հետ։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այն կկապի նաև Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ նաև` ՀՀ-ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ-ն Իրանի հետ, Արևելքը Արևմուտքի հետ` Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հյուսիսը հարավի հետ` Պարսից ծոցից մինչև Սև ծով»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։

Փաշինյանի կարծիքով` այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրախորհդարանի ամբիոնից այն խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է։

«Խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի ու էլեկտրագծերի անցկացում ևս»,– ընդգծեց նա։

Նա վստահեցրեց՝ նույն տրամաբանությամբ ՀՀ-ն պատրաստ է նաև ավտոճանապարհների բացմանը։ Դա, ըստ նրա` կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն արդեն 30 տարի է` շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս