Հանրային քննարկում Հայաստանի իրական օրակարգի վերաբերյալ` ՈւՂԻՂ
Սննդաբան-դիետոլոգ Քրիստինա Պլոտնիկովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում անվանել է ուղեղի աշխատանքը խթանող մթերքներ։
«Խաչատուր Սուքիասյանը երեկ միլիարդներից էր խոսում, ՔՊ-ականները խոսում են թալանից: Այդ մարդկանց երևի չեն ասել, որ իրենք իշխանություն են, որովհետև հակառակ դեպքում, եթե մարդ գիտի, որ ինքն իշխանություն է, ունի լծակներ, և ասում է՝ այսինչ թալանչիները, և որևէ քրեական գործ չի ներկայացնում դատախազություն, օրինակներ, փաստեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, ուրեմն՝ կամ ինքն է կատարյալ ապուշ, կամ մարդկանց ապուշի տեղ է դրել, կամ երրորդ՝ և՛ կատարյալ ապուշ է, և՛ մարդկանց է ապուշի տեղ դրել»:
2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ նախ շատ կարևոր է հիշել 3 բան. առաջինը՝ պետության համար այդ կարևոր քաղաքական փաստաթուղթն ԱԺ բերած իշխանությունն ինչպիսի՞ նախընտրական խոստումներով է եկել իշխանության, երկրորդ՝ բնակչության սոցիալական ապահովվածության հարցի լուծումն օրվա իշխանության սահմանադրական պարտավորությունն է, ոչ թե բարի կամքի դրսևորումը, երրորդ՝ կարևոր է համեմատել այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այլ երկրներում վարվող տնտեսական քաղաքականությունների հետ։
44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 18-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ եւ Վահրամ Վարդանյաններ զույգ են երեխա են ունեցել։
Ունենք իրավիճակ, որը մի քանի ամիս հետո կոլապսի է ենթարկելու Հայաստանը. Վահագն Գասպարյան
Ես համոզված եմ, որ կառավարությունում քննարկման առարկա չի դառնում դատական պրակտիկան. Մարատ Ատովմյան
«Պետությունն օր առաջ պետք է ապահովի դատավորների թվաքանակը». Դիանա Գրիգորյան
Գործերի թվի ակնհայտ աճ կա, բայց համարժեք ֆինանսական միջոցներ դատարաններին չեն տրվում. Աննա Մելիքյան
Ազգանունս էլ Փիլոսյան է, պարոն Օրբելյան. Աննա Փիլոսյան
Դատավորների միությունում դիմություն, ընդդիմություն չկա՝ մեկ դատավորների համայնք է. Արթուր Ստեփանյան
Դատավորի անունը լսելուց հետո հասկանում ենք՝ արդարադատությունը որակյալ է լինելու, թե՝ ոչ. Փաստաբան
Դատավորները դուրս են եկել իրենց ուղիղ գործառույթից՝ արդարադատություն իրականացնելուց. Փաստաբան
Լրջագույն խնդիր ունենք դատավորների անկախությունն ապահովելու համար. Արամ Օրբելյան
Դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկում՝ ՈւՂԻՂ
Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:
ԱԺ կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Հոկտեմբերի 29-ից հետո մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններն անցել են խախտումներով, որից հետո մի քանի ՔՊ-ականներ պահանջել էին իրականացնել վերահաշվարկ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ քվեարկության ամբողջ կուրացիան ապահովել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ում նկատմամբ կուսակցության ներսում ստեղծվել է լարվածություն։
ԱԺ-ում շարունակվում են 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումները. ՈւՂԻՂ
«Պետք չէ պաշտպան, երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իր շողքից վախենում է, ես ի՞նչ պետք է անեմ, որ իրեն վախեցնեմ: Ինքը եթե չի վախենում, թող իր ընտանիքի հետ դուրս գա և իրեն ընտրած ժողովրդի մոտ քայլի: Եթե մարդը սեփական շողքից վախեցած է ու զուգարաններից դուրս չի գալիս, զուգարաններից է ուղիղ եթեր մտնում, այդ մարդու մասին էլ ի՞նչ ասես: Այս մարդը թուրք է, պրոյեկտ է անում, որն ավարտելու է ու թռնի երկրից: Եթե հայերս այդքան արժանապատիվ ենք, չթողնենք երկիրը մինչև վերջ ծախի, կանգնեցնենք նրան»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Խաչենցը:
«Ընդդիմության պայքարը որոշակիորեն շեղվել է քաղաքական օրգանիկայից, որովհետև մարդկանց ակնկալիքները շատ ավելի բարձր են, քան կարողանում է առաջարկել ընդդիմությունը։ Առաջին հերթին, որպեսզի իրականություն դառնա ընդդիմադիր գործընթաց, պետք է հայտնի լինի, թե ո՞վ է այդ գործընթացը առաջնորդում, որովհետև հասարակության շատ շերտեր իրենց գործունեությունը պայմանավորում են առաջնորդով։ Երկրորդ խնդիրը կազմակերպված թիմի անհրաժեշտությունն է։ Երրորդը՝ առաջարկի բացակայությունը»։
Ազերիներն էին Վահագնի հորը պատմել, թե ինչ սխրանք է գործել Մատաղիսի լեգենդար պաշտպանը
Հայկական գործոն կա, բայց այդ գործոնը, որն իրացնում է իրական քաղաքական կյանքում և արտաքին քաղաքականության մեջ, չի աշխատում հայկական պետականության օգտին ու հայկական շահի օգտին:
Սիլ պլազայի շենքը ջրի գնով ձեռք բերելու հարցից Խաչատուր Սուքիասյանը կորցրեց ինքնատիրապետումը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ինչ-որ բան լինելու է՝ դափնիներն ուղղակի չեն նվիրելու». Սուրեն Սարգսյան
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Իրանի հայտարարությունները, թե հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար «կարմիր գիծ» է, զուտ ճնշում է Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը զերծ մնա հարձակումներից։
«Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության խորը ռազմավարական շահերը նույնական են»,- Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գործող իշխանությունը հետպատերազմյան ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն է վարում և դրա համար ունի համաշխարհային ու տարածաշրջանային որոշումներ ընդունող կենտրոններից երաշխիքներ։
«Նախկին նախագահները, ովքեր լիդերներ էին, ե՞րբ են ձևավորվել…Պատերազմի ժամանակ». Վահե Հովհաննիսյան
Ռուսաստան-Իրան համագործակցության ֆոնին Եվրոպան քննարկում է նոր պատժամիջոցներ սահմանել. Խաչիկյան