Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
23 մարդ պահվում է Բաքվում. Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որ չեն կատարվել. Միրզոյան
Ո՞ւմ հրահանգով է խոչընդոտվում զոհված զինծառայողների ծնողների մուտքը դպրոցների Փառքի անկյուններ.ՈւՂԻՂ
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը ։
2023 թվականը սկսեցինք ջանքեր գործադրել՝ Լաչինի միջանցքը բացելու համար. Արարատ Միրզոյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Ամենավտանգավոր հանցագործը, ով հայրենիք է գողանում
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Սերժ Սարգսյանի բերած զենքերը հանձնեցին Ալիևին. Հենրիխ Դանիելյան
«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է արցախցիներին և սոցիալական ցանցերով, մասնավորապես՝ ֆեյսբուքով կեղծ լուրեր տարածող ֆեյքերին:
«Մենք արդեն աստիճանաբար վերադառնում ենք Քրեական դատավարության օրենսգրքով նշվող հաջորդականության շրջանակ. ևս մեկ հարց է մնացել, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք, մեր պատկերացմամբ, առաջին իսկ նիստից շեղված շրջանակները»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի դատաքննությանն ու դրա շրջանակում պաշտպանական խմբի միջնորդությունների մերժմանը:
Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո վերջինս դատական նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ հընթացս պատասխանում է 168.am-ի հարցերին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ անդրադարձավ «Freedom House»-ի, ինչպես նաև միջազգային ևս մեկ-երկու կազմակերպությունների՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին տարեկան զեկույցներին, որոնցում անդրադարձ կար նաև դատական իշխանությանը: Մանավորապես Freedom House»-ի զեկույցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը փոխանցեց.
Տիգրան Աթանեսյանը դատավոր Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց. անկողմնակալ չէ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ ասաց, որ նիստում մեկ ժամվա ընթացքում բացահայտվեց, որ գործի նախաքննության ընթացքից սկսած մինչև իր ձերբակալումը և դրանից հետո, գործը պարզապես «ափալ-թափալ» սարքվել է։
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն է։ Արմեն Աշոտյանն արդեն 9 ամիս գտնվում է կալանքի տակ։
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսն առաջին հերթին իր տերերի համար էր, որպեսզի ապացուցեր՝ իր կարգավիճակին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալի, հավատարիմ է և իրականացնում է այն ծրագրերը, որի համար Հայաստանում իրեն բերել են իշխանության։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ վաղը կլրանա 9-րդ ամիսը, ինչ Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ։
ՀՀ–ում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կառավարությունը գյուղացուն կտրամադրի 70 000 դրամ, եգիպտացորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հա համար՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հա համար՝ 110 000 դրամ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ադրբեջանին գյուղեր հանձնողները հորդորում են սահմանամերձ գյուղերում հիփոթեքով տներ գնել
Տավուշի Ոսկերպարում, Բաղանիսում նոր տներն արդեն կառուցվո՞ւմ են. Փաշինյանը՝ մարզպետին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եվրախորհրդարանի մարտի 13-ին ընդունած բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը, նշեց, որ բանաձևը մեջբերել է 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրախորհրդարանում իր ունեցած ելույթից հատված, թե ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ–ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։
Կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։
«Փաշինյանը պետք է գնա բանտ։ Փաշինյանը եթե չկանգնեց դատարանի առաջ, մենք վաղը բոլորս ենք կանգնելու և կանգնելու ենք տիեզերական դատարանի առաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։
Պետականության պահպանում, զարգացում, Արցախի վերադարձ. սրա շուրջ պիտի միավորվենք. Արամ Սարգսյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հրապարակում այս անգամ ավելի շատ են մարդիկ, քան նախորդ հանրահավաքի ժամանակ, հույս հայտնելով, որ հաջորդին ավելի շատ մարդ կլինի։