«Սոցիալական բունտ հրահրեք ու տեսնենք` էդ բունտի արդյունքում որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով». Նիկոլ Փաշինյան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկա այլևս, քաղաքական դաշտում տեղ չի ունենալու»
«Իմիջիայլոց ասեմ՝ Ձեր վկայակոչած դատական ակտում դատարանն առնվազն հիմնավոր կասկածը հաստատել է, որ կա հիմնավոր կասկած, և էլ չեմ ասում, ես զարմանում եմ՝ էսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է` իշխանությունը չի մտածում: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ՝ ինքնաոչնչացվել է: Երբ որ էս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է մի բան, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն՝ առանց բացառության. Այսինքն՝ նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել։ Նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ կանգնում այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում:
«Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ: Էդ ասում եք՝ քաղաքական հետապնդում. Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում. Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, ֆեյքերի չգիտեմ՝ ինչի մասին, այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով, գումարտակներ-դասակներ, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովդրավարությունը ամենաթողություն չի»,–Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«էդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան». ՀՀ վարչապետ
6 գյուղի բնակիչներ քաղաքապետարանի դիմաց բողոքում են տրանսպորտի բացակայությունից. ՈւՂԻՂ
«Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին, ես, բնականաբար, կոնկրետ դեպքերով չեմ կարող գոնե այս պահին պարզաբանում տալ, բայց դուք անուն տվեցիք: Այդ Ձեր ելույթի ընթացքում գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27, գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե դետալներով՝ անձանց աշխատանքի վայրի հետ կապված, սխալվեմ, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ, եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, բայց Ձեր ելույթով ուղղակի հիշեցի, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ համապատասխան մակագրություն, լույս տեսավ այդ թերթում:
«Որքան էլ ՀՀ նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձինք պնդեն, մեկ է՝ քաղաքական ճգնաժամ չկա». Արարատ Միրզոյան
Մամուլ կարդացե՛ք. Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանին
«Պարո՛ն վարչապետ, երբ թերթի խմբագիր էիք, ՏՄՊՊՀ-ն հարցրե՞լ է Ձեզ, թե գովազդը ինչքանով եք դնում». Մարուքյան
«Լրագրողին հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզություն՝ վարչապետի մասին հոդված գրելու պատճառով». Էդմոն Մարուքյան
Կառավարությունը 1 միլիարդ 732 միլիոն դրամ հատկացրեց Թուրքիայի և Վրաստանի հետ սահմանային ճանապարհների վերանորոգման համար
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց, որ նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին:
«Հաջորդ սխալն այն է, որ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության հետ կապված մասերը հանեցինք՝ տուրք տալով ահազանգերին». Փաշինյան
«Եթե լոքդաունը չհանեինք, մայիսին փակված կլիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ». Փաշինյան
Հակաճգնաժամային 22-րդ միջոցառման շահառուներին կտրվի 68.000 դրամ միանվագ օգնություն
«Վարչական լծակները պետք է գործածենք». Փաշինյան
«Տեսականորեն մենք կարող ենք 1 օրում 50 հազար վարակի դեպք ախտորոշել». Փաշինյան
Հունիսի 24-ին Հայաստանում հաստատվել է 771 կորոնավիրուսային վարակի նոր դեպք՝ արված 2336 հետազոտությունների արդյունքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բուժօգնության հասանելիության տեսանկյունից իրավիճակը մնում է լարված:
«Մարդիկ ավելի վատ են ապրում: Նիկոլ Փաշինյանն անգործունակ է, նա քաղաքական իմպոտենցիայի կրողն է: Ժողովուրդ ջան, որ սառնարանը բացում եք՝ լի՞քն է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր ավելացե՞լ են, ներդրումներ կա՞ն: Ռոբերտ Քոչարյանի գրավի համար 1 ժամվա ընթացքում 4 մլն դոլար է հավաքվում, 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 դոլարի ներդրում չի կարողացել Հայաստան բերել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձել է հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քննվող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական գործընթացների վրա քաղաքական ստվեր չգցել, դրա համար էլ որոշել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում՝ ոչ թե հիմա, այլ՝ հետո։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ «Մենք որևէ գործընթաց […]
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որոշ ժամանակով նիստից բացակայելուց հետո երբ վերադարձավ, անդրադարձավ իր բացակայության ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, ինչի մասին իրեն տեղեկացրել են: Նա ասաց, որ որոշ ժամանակով դուրս էր եկել դահլիճից, և ավագանու անդամներից մեկն անդրադարձել է իր ելույթին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Սահմանադրական փոփոխությունների, «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշման, ընդդիմության համախմբման, իշխանափոխության պահանջի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հրահանգեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը, երբ նա փորձեց ելույթ ունենալ առանց դիմակի: Նախքան ամբիոնին մոտենալը՝ Մարությանն ասաց.
Հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը ՀԷՑ-ի ենթակայանին տարածք հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները, այդ թվում՝ ՀԷՑ-ը, Վեոլիա ջուրը, նորոգումների ժամանակ փողոցներում, բակերում հետագծեր են փորում, բայց անվտանգության պատնեշներ և լուսավորություն պատշաճ չեն դնում, չեն պահվում ժամկետները:
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ». այսօր՝ հունիսի 24-ի Երևանի ավագանու նիստում, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաժակյանն այսպես արձագանքեց, երբ «Լույս» խմբակցության անդամին քաղաքապետն ընդհատեց, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակը չէր, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ տվեց ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:
«Իշխանությունը հիմա է սա անում, որովհետև գիտի՝ ԱԺ շենքի դիմաց քաղաքացիները չեն կարող հիմա ցույց անել».Էդմոն Մարուքյան
«Սա խայտառակություն է. արտակարգ դրության ժամանակ էսպիսի օրենք բերելն անընդունելի է». Մանե Թանդիլյան