Բաժնում անգամ ոստիկաններն էին տարակուսած, որ կարմիրբերետավորները նման կերպ կարող են վարվել քաղաքացիներ հետ. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը  ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ ոստիկանության Էրեբունու բաժնում է, որտեղ բերման ենթարկված քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ:

«Ոստիկանները՝ մասնավորապես կարմիր և սևբերետավորների վաշտի ներկայացուցիչները, այսօր ակնհայտ ավելի բռնի ձևով են բերման ենթարկում: Բերման ենթարկված բոլոր քաղաքացիների ձեռքերին կան ճանկռածի հետքեր, հնարավոր է՝ նաև սալջարդեր. այս պահին շտապօգնությունը զննում է:

Առանձնակի կոպիտ կերպով բերման են ենթարկել իգական սեռի ներկայացուցիչներին, որոնցից երկուսը գտնվում են հենց Էրեբունի բաժանմունքում: Սպասում ենք համապատասխան արձանագրումների, որից հետո, կարծում եմ՝ բոլոր բերման ենթարկվածները կներկայացնեն հանցագործության մասին հաղորդում:

Բաժնում անգամ ոստիկանները տարակուսած էին, որ կարմիրբերետավորները նման կերպ կարող են վարվել քաղաքացիներ հետ»,- տեղեկացրել է Ռոբերտ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս