Ճանաչված բժիշկ, պրոֆեսոր, վնասվածքաբան Արմեն Չարչյանն այսօր ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։
««Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Գրել-ջնջելը միգուցե հարիր է հեռացող պաշտոնյային․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Քվեարկել եմ հանուն արդար, ուժեղ Հայաստանի. Առուշ Առուշանյան
Եկել եմ ընտրության, որ ունենանք երաշխավորված անվտանգություն. Քաջարանի քաղաքապետ
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը քվեարկեց հանուն հայրենասեր իշխանության
Այս գործն էլ կրեցինք. ախր քաղաքական հետապնդումներն էլ պետք է էսպես պրիմիտիվ չլինեն էլի. Արամ Վարդեւանյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի կասկածանքը չենք ընդունում, դրա էությունը մեզ համար նաև որոշ չափով պարզ չէ:
«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ՝ ՈՒՂԻՂ:
Ինձ 1.5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Լրագրող Արև Աբելյանը ընտրախախտումներ է արձանագրել Գորիսի 34.05 տեղամասում: Վերջինս ահազանգով տվյալ տեղամաս է գնացել, որպեսզի պարզի՝ ինչո՞ւ է բացվել քվեատուփը: Հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ միայն 13:40-ին են նկատել, որ քվեատուփի կապիչները կապված չեն, և որ այն կնքված չի եղել:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը և փաստաբանը ՀՔԾ-ում է. ՈՒՂԻՂ:
Արմեն Չարչյանի և նրա փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձը պնդում է, որ հանձնաժողովի նախագահը ուղղորդում է ընտրողներին
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
«Մի նկարի». շիշ բռնողը ախրանիկների հետ ընտրատեղամասում է
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկում է 1/19 տեղամասում. ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ապագա չկա. Սերժ Սարգսյան
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է 9/18 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
Մարզպետները մարզերում ընտրատեղամասերի դիմաց են կանգնում՝ փորձելով հրահանգավորել քաղաքացիներին, Շիշ բռնողն էլ բռնաճնշումների է դիմում. Թեհմինա Վարդանյան
Զինվորականների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում’ կապիտուլյանտ իշխանությանն ընտրելու համար. Թեհմինա Վարդանյան:
Սերժ Սարգսյանը քվեարկում է 29/45 ընտրատեղամասում․ նա քվեարկության է եկել թոռնիկի հետ․ ՈւՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
Թիվ 9/58 տեղամասում ընտրողը քվեարկությունից հետո իր հետ ընտրատարածքից դուրս է բերել կտրոնը։
«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:
«Անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար»,- ահա այս տեսլականով է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ինձ երեկվա տեղի ունեցածից ոչ մի նոր ինֆորմացիա հայտնի չէ, դրա համար չեմ կարող օգտակար լինել»,- ընտրատեղամասի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին երեկ առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում, որ վերջինս չկայացնի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալության ոչ իրավաչափության հարցով որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ թռուցիկները Երևանի տարբեր փողոցներում են հայտնվել երեկ գիշերվանից: Բաղրամյան պողոտայում՝ ականատեսներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, մեզ հետ զրույցում պատմեց՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում Lada 21 09 և Mercedes մակնիշի երկու մեքենայով, բարձր երաժշտությամբ մի խումբ երիտասարդներ այդ թռուցիկները շաղ են տվել ամբողջ փողոցով, քամին դրանք դեպի մայթ էր բերել:
Թիվ 9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում։