Տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում շրջափակման մեջ գյուղեր կան. եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը. Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին:
Կառավարությունը ընդունեց 2021-2026 թթ. միջոցառումների պլանը:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ հայտարարեց, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկ է հնչեցրել, որն ընդունելի է Հայաստանի համար։
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ:
Ազգային ժողովի նիստը. ՈւՂԻՂ:
«Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմն ընդամենը ռուսական կողմին դիմելու իմիտացիա է ստեղծելու, իրականում չի դիմելու: Ի վերջո, չմոռանանք, որ որոշում կայացնողը երկրում ոչ թե ռուսական կողմն է, այլ այս մեծագույն փորձանքը, որ մեր գլխին եկել է 2018թ.՝ իր խմբակով: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ռուսական կողմը փորձել է դիմել հստակ գործողությունների, խոչընդոտել են: Այսքանից հետո հետևությունը ո՞րն է՝ ուղղակի պետք էր կռվով էլի ինչ-որ հատված տալ, մեղքն էլ գցել ռուսների վրա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Նոյեմբերի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի անելիքներին և «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ նկատելով, որ, թեև հայտարարել են «խաղաղության դարաշրջան բացելու մասին, միաժամանակ ասել են, որ այդ դարաշրջան բացելը հեշտ չի լինելու:
«Ոչ միայն այսօր, այլև նոյեմբերի 9-ից ու արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը զբաղված է մեկ գործով՝ ծածկադմբոցով: Նկատի ունեմ, որ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ չխոսեն այն լրջագույն ճգնաժամի մասին, որը ստեղծվել է երկրում: Իշխանությունը զբաղված է իր այդ գերխնդրով՝ ցույց տալ ՀՀ-ում ու դրսում իր գործընկերներին, որ Հայաստանում չկա ճգնաժամ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
168.am-ի խմբագրությունն այսօր առավոտյան ընթերցողից Եռաբլուրից լուսանկար էր ստացել: Ընթերցողը նշում էր, որ երեկ գիշերը Եռաբլուր զինվորական պանթեոնում թվով 7 գերեզմանափոսեր են փորվել, և իր տարակուսանքն էր հայտնում, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին, իսկ երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարում էր, որ Հայաստանի արևելյան […]
Հաբրգել է ու փաստաթղթի չստորագրումը պայմանավորում է ընդդիմադիրներով, թեև պատճառը նրա ստվերային քայլերն են. Աղվան Վարդանյան
Անհերքելի է՝ այս իշխանության ամեն մի օրը տարածքային կորուստ է և նոր զոհեր. Ագնեսա Խամոյան
Չեմ հավատում, որ այդ բանն ինքնակամ հրաժարական կտա, բայց այս հարցը լուծվելու է. Աղվան Վարդանյան
Փաշինյանը նոր գերի ընկածներին սպառնում է. գիտի, որ իր համար գլխացավանք են դառնալու. Գեղամ Մանուկյան
Այսպես են զինվորին վերաբերում, դրա համար էլ նման տեսանյութեր ենք տեսնում՝ մեր տղերքի մասին:
Սյունիքում, Սոթքում, Շորժայում կատարվեց ՀՀ տարածքի զավթում. այն ժամանա՞կ էլ էր կրակելու հրաման չտվածը դավաճան. Աղվան Վարդանյան:
Շուտով գալու է այս արհավիրքից ազատվելու պահը. դիմադրության շարժումը հզորանում է. Աղվան Վարդանյան:
Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի տեքստի համաձայնեցումը. Փաշինյան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության հրատապ ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Վիճաբանություն՝ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը դարձյալ նախազգուշացում է հայտարարում:
Ո՞ր դեպքում կկառուցվի նոր պղնձաձուլարանը. Պապիկյանը մանրամասնում է:
«Ես թվարկեմ այդ դահլիճում երեկ հնչած մտքի գոհարները. Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը: Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը: Չնայած՝ բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով, և առանց ձեր համաձայնության՝ ուր մնաց՝ ելույթ ունենան Ռուսաստանի դեմ: Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Քարոզարշավի ժամանակ մեր տղերքը գերիներ էին, հիմա Փաշինյանը պետք է պարզի՝ գուցե հանցագո՞րծ են:
«Ինձ, իհարկե, ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունն է մեզ պատճառել: Ամեն դեպքում, փորձեմ՝ հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից՝ պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն՝ թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող ՀՀ քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատուշատ բաներ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Այն սահմանագիծը, որը ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի՝ միջազգայնորեն:
«Ո՞վ չտվեց կրակելու հրաման, կամ ո՞վ տվեց չկրակելու հրաման, որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, դրա հաջորդ օրերին պաշտոնապես արձանագրվեց, որ ունենք 13 գերեվարված, և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Ի՞նչ է ձեզ հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդ՝ ի՞նչ է արվում կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում՝ ավելի վատ սցենարի մասին: Ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն»:
Չկա հայանպաստ կամ ադրբեջանպաստ լուծում. կա լուծում, կամ՝ չլուծում. Փաշինյան։
Ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը, և ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել նոր նախարարը: Խորհրդարանում այս հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:
4-5 ամիս առաջ Արշակ Կարապետյանը հայտարարում էր կրակելու հրամանի մասին. հիմա կա հիմք՝ չկրակելու պայմաններում գերեվարվելու. Տիգրան Աբրահամյան: