Վարդենիսի համայնքապետարանում մեկնարկում է ավագանու նիստը. ՈՒՂԻՂ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում ժամը 12:00-ին մեկնարկեց ավագանու նիստը, որին, սակայն, ներկա են միայն «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների ներկայացուցիչները: Նկատենք, որ  ՔՊ-ական անդամները թեև առավոտյան համայնքապետարան էին եկել Արամ Մելքոնյանի գլխավորությամբ, սակայն 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ չեն մասնակցելու նիստին, քանի որ համայնքի ղեկավար չկա, իսկ ավագանու նիստը պետք է հրավիրի համայնքի ղեկավարը:

Ի դեպ, «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների աջակիցներն այս պահին համայնքապետարանի շենքի առջև են, և ի  տարբերություն դեկտեմբերի 30-ի նիստի՝ այսօր ներկա են քիչ թվով ոստիկաններ:

168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր նախատեսված էր նորընտիր ավագանու առաջին  նստաշրջանը: Նախապես նշանակված ժամը 11:00-ի նիստը մեկ ժամով հետաձգվել էր:

Նիստի մեկնարկից առաջ ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունից 168.amին փոխանցել էին, որ նստաշրջանի բացման կապակցությամբ հրավեր է ուղարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին:

Տեսանյութեր

Լրահոս