Ի թիվս ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ՀՔԾ հրավերքը հավանաբար պայմանավորված է իրեն մեղադրանք առաջադրելու հանգամանքով:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, չնայած, ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազինյանը՝ ինքն մի քանի օր առաջ ձերբակալվել էր այլ հոդվածով:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը՝ ՈւՂԻՂ
«Ենթադրում եմ, որ հրավիրել են մեղադրանք առաջադրելու՝ կապված, իբր, իմ կողմից հանրահավաք կազմակերպելու հետ: Այսինքն՝ այն նույն գործով, ինչով որ ինձ ձերբակալել էին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Քաղաքական գործիչները հրավիրվել են ՀՔԾ. ՈւՂԻՂ
Ուժեղացված ծառայություն՝ կառավարական առանձնատան և ԱԺ շենքի մոտ
Աժ նիստը` ՈւՂԻՂ:
«Երբ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, ես հասկացա, որ նա հեշտությամբ չի տալու այդ հրաժարականը: Բայց մենք ունենք ցուցիչներ՝ իշխող խմբակցությունն էլ կուռ չէ, այնտեղից կան մարդիկ, որոնք կամ հայտարարում են, որ դուրս են գալիս, կամ մանդատն են վայր դնում: Նախարարներ են դուրս գալիս: Մենք ունենք Փաշինյանի թիմակից անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի և անվտանգության գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի առճակատում՝ մամուլում: Վարչապետը ջղաձիգ գրառումներ է անում, ՀՀ նախագահը կոչ է անում վարչապետին՝ հրաժարական տալ»:
Այս փաստաթուղթը մի շարք խնդիրներ է մեզ համար ենթադրում, և հարցը չի վերաբերում միայն այդ տարածքներին, որ մենք կորցնում ենք. բացի այդ՝ այս փաստաթղթով մի շարք քաղաքական հետևանքներ ենք մեզ համար բերում՝ ի դեմս նրա, որ Հայաստանը փաստացի իրեն ագրեսոր է ճանաչում։ Այսինքն՝ եթե ՀՀ վարչապետն իրեն լիազորված է համարում զիջել Արցախի այս կամ այն տարածքը, նա ընդունում է, որ ինքն է զբաղեցրած եղել այդ տարածքը, և բոլոր հետևանքները, այսպես կոչված՝ օկուպացիայի, ինքն իր վրա է վերցնում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալու մասին: Եվ այդ օրակարգը նրանք առաջ են մղելու, չկասկածեք: Փաստացի, Հայաստանն այսօր իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս էին վարչապետի լիազորություններից, և դա մեծագույն հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պատերազմական գործողությունների և եղած խնդիրների մասին իրենց խմբակցությունը տեղեկացել է ռազմաճակատում կռվող իր ծանոթների միջոցով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, ուստի հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել այդ նույն Սահմանադրության պահպանությամբ, ուստի նրա երեկվա ուղերձը ես պաշտպանում և կիսում եմ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ուշ երեկոյան հղած ուղերձին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ խորհրդարանում կարճ ճեպազրույց ունեցավ։ Ընդամենը 2-3 րոպեանոց ճեպազրույցի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը լրագրողների աչքից չվրիպեց։ Ամբողջ ճեպազրույցի ընթացքում Լենա Նազարյանի հետևում կանգնած կինը լրագրողներին հորդորում էր նրա հետևում չկանգնել, լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չպետք է չկանգնի, վերջինս ոչինչ չպատասխանեց, տպավորություն էր, որ կինը փորձում էր Լենա Նազարյանին «պաշտպանել» լրագրողներից։
«ՀՀ ներկայիս, դեռևս իշխանությունները, դավաճանական իշխանությունները կարծում են, որ իրենք կարող են փակել մարդկանց բերանները, մարդկանց լռեցնել այս մեթոդներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, ռազմական դրության անվան տակ, տարբեր հիմարագույն որոշումներով, բայց վստահեցնում եմ, որ դա չի ստացվելու, չի ստացվելու, որովհետև հայ ժողովուրդը չի ներելու այս դավաճանությունը: Այս դավաճանությունը, այս փաստաթուղթը ստորագրած մարդիկ և դրա հետ համաձայն բոլոր մարդիկ պատասխան են տալու երկնային և երկրային դատարանների առջև»,- ասաց Հակոբյանը:
«Դուրս եկե՛ք վիրտուալ հարթակներից վերջապես և ռեալ կյանքում գործեք». Աննա Կոստանյան
«Պարոն վարչապետ, ե՞րբ եք ընդհանրապես Դուք ծանոթացել էն փաստաթղթին, որը որ ստորագրել եք». Արտյոմ Ծառուկյան
Այսօրվա ՀՀ իշխանությունը ունակ չէ արձագանքել բոլոր վտանգներին և պետք է հեռանա. Արման Աբովյան
«Ինձ համար այսօր պատասխանատվությունից խուսափելը և հեռանալը դավաճանություն է». Նազելի Բաղդասարյան
«Այո՛, վատ է, բայց դա չի նշանակում, որ չի կարա ավելի վատ լինի». «Իմ քայլ»-ի պատգամավոր
Այսօր ԿԳՄՍ նախարարության առջև ակցիա իրականացնելու փորձ կատարող քաղաքացիներից 3-ին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանք եկել էին նախարարության առջև Արայիկ Հարությունյանին հարցնելու, թե համաձա՞յն է նա այն հայտարարության տեքստի հետ, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ, ապա ինչո՞ւ հրաժարական չի տալիս: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ակցիայի սկզբում մոտեցավ ոստիկաններին՝ զգուշացնելու, թե ինչի համար է եկել: Ակցիան դեռ չսկսված՝ Վարագյանին բերման ենթարկեցին: Ոստիկանությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում Վահագն Վարագյանն ասաց.
«Ձեր կողմից այս ամենը չկանխելը պակաս դավաճանական քայլ չէ ինձ համար». Շաքե Իսայանը՝ «Իմ քայլ»-ին
«Այսուհետ մանդատ պահելը իմ դեպքում աթոռից կառչել կլիներ». Գայանե Աբրահամյան
«Մենք ականատեսն ենք լինում, թե գործող վարչապետն ինչպես է փորձում և նաև քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ ինչպես են փորձում պարտության մեղքը բարդել ում վրա ասես, նաև՝ այո՛, զինվորականների վրա»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ քայլը» շատ լավ գիտակցում է բոլոր որոշումների քաղաքական հետևանքները. Հերիքնազ Տիգրանյան
«Ստեղծված իրավիճակում վարչապետի հրաժարական պահանջելը միանգամայն նորմալ ու բնական է». Արման Բաբաջանյան
«Հայ ժողովուրդը մեղավոր չի, որ դուք եկել եք իշխանության և տապալում եք ամեն ինչ». Միքայել Մելքումյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում պետք է վերացվի ռազմական դրության ռեժիմը, որի համար էլ փորձում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, սակայն ԱԺ խորհրդի նիստում իշխանական պատգամավորները չեն ապահովում բավարար քվորում:
«Ինչ եմ արել ես նոյեմբերի 9-ի լույս 10-ի չարաբաստիկի գիշերվա, չարաբաստիկ սև փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո, երբ բոլոր շարքային քաղաքացիների նման՝ ես էլ այդ ամենի մասին իմացել եմ մամուլից:
Դուք ունեք վերջին հնարավորություն հաստատել արտահերթի օրակարգը. Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլ»-ին
ՊՆ-ն և աններելի բացթողումներ ունեցած ԶՈՒ պատասխանատուները պետք է հրաժարական տված լինեին. Քոչարյան
«Դրանով ես իմ բողոքն եմ ներկայացնում այն ամենի դեմ, ինչ հիմա կատարվում է՝ սկսած այդ սև փաստաթղթից, որը ստորագրվեց, և մեր հայրենիքի մի մասը, որոնք դեռ թշնամին չէր գրավել, և մենք տվեցինք Ադրբեջանին, վերջացրած ներքաղաքական իրավիճակով: Մեր երկրում հիմա այնպիսի իրավիճակ է, որ իշխանություն պահելն ու իշխանություն վերցնելը դարձել է արդեն սկզբունքի հարց և ինքնանպատակ: Մենք բոլորս ինչ-որ քայլ պետք է անենք, որպեսզի կարողանանք լարվածությունը թոթափել և կարողանանք իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալ»,- նշեց Թագուհի Թովմասյանը: