Փաշինյանը պետք է երկար ապրի, որ ամեն օր վայելի սերունդների նզովքը Արցախը վաճառելու համար. Ղազինյան
Արծվիկ Մինասյանը դատավորներին կոչ է անում հրահանգ չկատարել ու չկանգնել դավաճանի կողքին
Հարցին՝ եթե խորհրդարանը օրինական ճանապարհով գնալու համար այդ քաղաքական գործիքի հնարավորությունը չի ընձեռում, ապա ո՞րն է լինելու այլընտրանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք հասարակական-քաղաքական ճնշումները, խորհրդարանի 88 պատգամավորներին բացատրելու ենք, որ իրենք ունեն պատասխանատվություն այս իրավիճակի համար եւ անհապաղ պետք է հրավիրեն այդ նիստը, վերացնեն ռազմական դրությունը եւ լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը»:
Ապօրինի քրեական գործ է կարվել Հանրապետական կուսակցության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանի վրա, որ նա, իբրև թե, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Աշոտ Ավագյանի հետ փորձել է կյանքից զրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն, ես կարծում եմ, որ Փաշինյանի կյանքը որևէ մեկի համար գրոշ չարժե, որովհետև ինքը գնացել է քաղաքական ինքնասպանության։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ձերբակալության իրավաչափության քննությունը դատարանում հետաձգվեց: Ինչպես դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Վ. Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը, դրա պատճառը Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունն է:
Այսօր ժամը 18:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ նիստով քննելու է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի պաշտպանների՝ Վ․ Բաղդասարյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ԱԱԾ-ի՝ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդությունները:
«Շուշիի պաշտպանությունը Գագիկ Ծառուկյանինը չէր, որովհետև նա չէր Հայաստանի վարչապետը». Վարդան Ոսկանյան
«Նիկո՛լ Փաշինյան, դու ես սպանել 5000 հայորդիների, թուրքի գնդակի վրա դաջված է քո անունը». Խաչիկ Գալստյան
Փաշինյանը դավաճան է, նա և Ալիևն իրար հետ են աշխատել. Արթուր Դանիելյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշեց մերժել Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար, Աշոտ Երկաթ անվամբ հայտնի Աշոտ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ:
«Կարծում եմ՝ պարոն Ղազարյանը հետամուտ է լինելու մեր նամակին, և որևէ բան որևէ մեկին չի պատահելու: Քանի որ այս տեղեկատվությունները մեզ հասանելի են դառնում՝ մեզ հետ կապված կոնկրետ զինված բանդաների իջեցվել է հրահանգ՝ անձնական հաշվեհարդարներ տեսնելու, այս մասով ասում ենք, որ եթե հանկարծ մեզնից որևէ մեկի հետ, մեր խմբակցության պատգամավորներից որևէ մեկի հետ կամ մեր ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահեց, դրա միակ պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու»:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ և ձերբակալվել է ապօրինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը;
Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:
«Թուրքիան սպասում էր Հայաստանի թուլանալուն: Բացահայտ թուլացավ Հայաստանը, կորցրեց քաղաքական իշխանության գլխավոր կշիռը, մնացածը՝ բոլորը գիտեն: Հենց այդ ժամանակ Թուրքիան, օգտագործելով բոլոր հնարավորությունները, մտավ ներս, Ադրբեջանին մղեց պատերազմի՝ տալով ամեն ինչ, հսկայական քանակությամբ զինամթերք, վարձկաններ, ահաբեկիչներ և այլն:
Հայաստանի վարչապետը ստորագրել է հայ ժողովրդի համար ծաղր, վիրավորանք և ողբերգություն պարունակող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը բոլոր հնարավոր ձևերով պետք է սրբագրվի, քանի դեռ այն չի դրվել գործածության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ ասաց պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
«Վաղը մեր Արցախի մի մասնիկը փոխանցվելու է Ադրբեջանին. վաղը սգալու ենք, լուռ ենք մնալու». Տոնոյան
Մոմավառություն՝ Մատենադարանի բակում
«ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ՝ ծայրահեղ ծանր է»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, որն այդ պահին գտնվում էր հիվանդանոցի բակում:
«Ես հասկանում եմ, որ հիմա նրանց հոգիները նայում են և մեկ հարց ունեն՝ ինչո՞ւ, երբ նրանք՝ այդ 18 տարեկան երեխաները, անվախ կանգնեցին և նայեցին մահվան աչքերին, մենք շատ հեշտ ենք խոսում մահվան մասին, որովհետև չենք հասկանում։ Երեխաները մահվան սարսափն աչքերին՝ կանգնեցին ու մինչև վերջ պայքարեցին։ Ինձ զանգում են մեր զինվորներն ու ասում, որ իրենց ասված է՝ զենքերը հանձնել, և վերջ, այսինքն՝ Արցախը հանձնվել է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում խուզարկություն կատարելուն զուգահեռ՝ խուզարկություն են կատարել նաև նրա ղեկավարած «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակում։
Հիշատակի մոմավառություն-երթ՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ
Իրավապահները Արթուր Վանեցյանի բնակարանում են. ՈՒՂԻՂ
Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին մոմավառություն է՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմում նախատակված հերոսների:
«Սա ապօրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Օպերայի բակում լինելու է մոմավառության արարողություն: Ես Ձեզ կոչ եմ անում, որ գնանք, խոնարհվենք նրանց հիշատակի առջև, այդ հերոսների, մեր այդ քաջարի տղերքի, մեր այդ ժողովրդի նահատակված հույսի ու հավատի առջև: Խոնարհվենք և մոմեր վառենք նրանց հիշատակի համար։
ԱԱԾ աշխատակիցները Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում է. ՈՒՂԻՂ
«Այո՛, բանակն իր գործը գիտի, գիտի, որ պատերազմելու համար է, բանակն ինքն իր գործը գիտի, բայց, եթե որևէ բանի ունակ չես, չես կարողանում պատերազմի ընթացքում միջնորդների և թշնամու հետ հասնես այնպիսի համաձայնության, որ չկորցնես ամեն ինչ, ո՞ւմ է պետք քաղաքական իշխանության ղեկին մնալը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում խոսք չի գնում որևէ փոխզիջման մասին, և ամբողջությամբ Ադբեջանին ձեռտու լուծումներ են տրված։
«Հասարակությունը հիմա բաժանված է երկու մասի. Մի մեծաքանակ շերտ խորը վրդովմունք ունի, կամ մի փոքր շերտ, որ փորձում է աջակցել իշխանություններին, ու կրքերը քանի գնում՝ լարվում են, արդեն իրար սպառնում են: Սա վառ ապացույցն է այն բանի, որ մենք՝ որպես ժողովուրդ, այնքան զարգացած չենք, որ նման կարգի հարցերը լուծենք՝ ինչպես քաղաքակիրթ աշխարհն է լուծում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այս գործընթացն իրավական առումով կառավարելու հնարավորություն կլինի», Գևորգ Կոստանյան