«Դավաճանների մտադրությունների վրա բոլորը թքած ունեն, Նիկոլ Փաշինյանն իր մտադրությունները թող իրեն պահի»,- այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն որերորդ օրն է՝ հանրահավաք է իրականացվում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադրություն չունի հրաժարական տալու:
Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց: ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել:
ՀՔԾ-ից ԲՀԿ-ական պատգամավորների համար ծանուցագրերը բերվել են հանրահավաքի վայր
«Ամոթ ա, գետինը մտնեն՝ ավելի լավ ա․․․ ամաչում եմ, որ նման վարչապետ ունենք»․ Գագիկ Ծառուկյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի նորօրյա պատմության ամենախայտառակ փատաթուղթը, որը ստորագրելուց հետո, երբ Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, ամեն իրեն հարգող մարդ պետք է հրաժարական տար, բայց նման բան տեղի չունեցավ։
Բժիշկ Տարոն Տոնոյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ պատերազմի 44 դժնդակ օրերի ընթացքում, օր օրի, երբ հայկական կողմի վիճակը դժվարանում էր, որոշել էր, որ պատերազմի դաշտից վերադառնալուց հետո երբեք չի խոսի։
«Ժողովո՛ւրդ, մեզ թուրքի դեմը կզած ղեկավար պետք է՞. Փաշինյա՛ն Նիկոլ, գիտե՞ս ինչու եմ ես այս բառապաշարով խոսում, որովհետև այս բառապաշարը դու 2.5 տարի առաջ բերեցիր ու դարձրիր քաղաքական դիսկուրսի լեզվական պաշար, դու պլենտուսից ներքև իջեցրիր քաղաքականությունը»,- Ազատության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցներին դիմեց հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, հրաժարական տո՛ւր, որ փոխենք իրավիճակը». Արմեն Գրիգորյան
«Ես ուզում եմ, որ ձեզ բացատրեմ, թե ինչու եմ այսօր եկել այստեղ: Ես ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, «Էրատոյի» հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մյուս իրավապահ մարմինները: Տղերք, առաջին երկուսը մերոնք չեն, դուք մերոնք եք: Եկել եմ այստեղ մի պարզ պատճառով. Ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թափած արյունը հանուն ոչնչի չլինի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ, արևելագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ հրապարակում հավաքվածներից յուրաքանչյուրի մտախոհության ու տխրության պատճառը մեկն է՝ կապիտուլյացիայի, հանձնման պայմանագիրը, որը ստորագրվել է մեկ անձի կողմից՝ բոլորի թիկունքում. «Այժմ էլ ձեզ բոլորիդ փորձում են համոզել, թե այդ պայմանագրով դուք ստանալու եք ապագա. այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, այլ ոչ թե՝ ապագա: Պատերազմ, որը թաքնված է այդ պայմանագրի դավաճանական կետերի ներքո»:
«Եկել եմ այստեղ խոսելու այս փոքր պետության մեծ արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան». Արփինե Հովհաննիսյան
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կարելի էր խուսափել այն հայտարարությունից, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մեր իշխանություններին պատերազմի ժամանակ առաջարկվել է զինադադարի առավել հարմար տարբերակ, որին չեն համաձայնել:
Մենք կռվում ենք, իրենք հող ե՞ն տալիս, բայց իրենք Ղարաբաղի համար մի բան գոնե արած կա՞ն 30 տարվա մեջ, կա՞ն՝ չկան: Խոսում են նախկիններից. նախկինները մեզ հայրենիք են տվել, որ մենք ապրում էինք, բա դուք ո՞վ եք, ո՞վ: Հիմա դավաճանը դո՞ւք եք, թե՞ նախկինները»,- Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ասաց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը:
Որդուս մասունքներն իրավունք չունենք բերելու, այն տրված է թուրքին, թող գա վարչապետը ու պատասխան տա. զոհված զինվորի մայր
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հրավիրված է եղել ՀՔԾ, արդեն հասցրել է ներկայանալ և գալ հանրահավաքի: Հիշեցնենք՝ հանրահավաքների առաջին օրը ՀՀԿ խոսնակին տարել էին ԱԱԾ, ապա ձերբակալել՝ ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել: Երեկ նա դատարանից ազատ էր արձակվել:
Հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է: Ընդդիմադիր 17 կուսակցությունները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Համախմբում՝ հանուն փրկության. հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
«Թե ինչ կատարվեց, ես կդժվարանամ գնահատել, բացի «պետական դավաճանություն» և «ժողովրդին խաբել» տերմիններն օգտագործելուց, բայց կփորձեմ իրավական վերլուծության ենթարկել այդ փաստաթուղթը»,- անդրադառնալով նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթին, որով հրադադարի դիմաց Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել 7 շրջան, ինչպես նաև Հադրութն ու Շուշին, Հայաստանի տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
«Երկի՞րս եք ծախում». բախում՝ կարմիր բերետավորների և քաղաքացիների միջև
«Հետ տվեք իմ, ձեր Արցախը․․․ ծնկաչոք աղաչում եմ․․․». արցախցի կին
Լարված իրավիճակ. ոստիկանները հեռացրեցին Իվետա Տոնոյանին սպառնացող սադրիչին
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ազատության հրապարակում հանրահավաք անող քաղաքացիներին՝ կիրառելով բռնի ուժ:
Ստացել եմ ապօրինի հրամաններ, բայց չեմ կատարել․ Վալերիյ Օսիպյան
Ռազմական դրությամբ ո՞ւմ դեմ ես պայքարում, էնտեղ պարտվել, պատերազմն ուզում ես էստեղ տեղափոխե՞լ. Ռուստամյան
«Փաշինյանը զբաղված է բացառապես սեփական իշխանությունը պահելով». Գևորգ Պետրոսյան
Ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր Մատենադարանից երթ էին կազմակերպել դեպի ԱԱԾ շենք: Այնտեղ էին գտնվում ընդդիմադիր ուժերի առաջնորդների մի մասը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցները տեղյակ են ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու մասին:
Հայաստանում գործում է 37 թիվը, երբ վոժդի հրամանով ձերբակալում էին մարդկանց. իրավապաշտպան Ավետիք Իշխանյան
«Հարյուրավոր համակիրներ բերման են ենթարկվել». Զոհրաբյան
Նիկո՛լ, 40 օր կերակրեցիր, թե հաղթելու ենք, մի գիշերվա մեջ թուրքին տվեցիր Արցախն ու Մեղրին. Գալստյան