Կառավարության պաշտոնական կայքն այսօր հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվությանը, ներդրումային միջավայրի վերականգնմանը վերաբերող հարցեր քննարկելու համար։ Ըստ հաղորդագրության՝ ի թիվս այլ գործարարների, Փաշինյանը հանդիպել է «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ:
«Ոչ մի շինությունում ողնաշարավոր մարդ չկա, որ հելնի ստույգ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ անենք: Իմ տղան Հադրութում էր ծառայում: Հոկտեմբերի 14-ին վերջին անգամ խոսացել եմ ու էլ չգիտեմ՝ հիմա որտեղ ա, ինչ ա: Որ կողմ գնում ես, ասում են՝ մարմին, դի, ինչի համար»:
Այսօր Պաշտպանության նախարարության առջև կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանց հետ հանդիպելու էր եկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ծնողները պատգամավորի հետ զրույցում հայտնեցին իրենց անհանգստությունները:
Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ-ի դիմաց են. ՈՒՂԻՂ
«Կարծում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության մեկ տոկոսն էլ չէ: Դրա համար գոյություն ունի նախապատմություն, հեղափոխությունից մինչև պատերազմ և հիմա: Նախկինում իմ կողմից բարձրացված հարցը, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը թուրքերի, ադրբեջանցիների կողմից ստացել էին 48 միլիոն դոլար, ցավոք, որևէ հետևանք չունեցավ: Այսինքն, հեղափոխությունը, որ արվել էր ՀՀ-ում, արվել էր ադրբեջանական փողերով: Եվ ասվել էր, որ այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Դասալիքները Նրկոլին իշխանության բերողներն են եղել»․ Վահագն Վարագյան
«Մարդիկ բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության շատ պատգամավորներ, որոնք էկրանից այն կողմ անձնական շփումներում ասում են՝ այո, նա պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ»,- ասաց ՀՅԴ անդամը:
Անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ․ ՈՒՂԻՂ
Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց պատրաստվում է հացադուլի․ ՈւՂԻՂ
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած բաներն այս ազգի մեջ: Հենց առաջինը դա Երկրապահն էր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանին «Եռաբլուր»-ում չհուղարկավորելու փաստին:
Իսրայել Հակոբկոխյանը հանդես է գալիս հայտարարությամբ․ ՈՒՂԻՂ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է հետաքրքիր ձևով: Ասածն ամբողջացնելու համար Արա Վարդանյանը հիշեցրեց նախորդ տարի կառավարության մի նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղեկություններ ունեն, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի արդյունքում պարտվելու ենք:
Սայաթ Շիրինյանը՝ Մովսես Հակոբյանի հայտարարության ու ներքին քաղաքական կյանքի մասին. ՈՒՂԻՂ
«Ամեն ազգի մեջ, մեր ազգում հատկապես, կա ժողովուրդ և կա ամբոխ: 2.5 տարի առաջ ամբոխն ընտրեց իր կառավարությունը, և հավատաց, որ մենք ունենք 3 միլիոն վարչապետ: Յուրաքանչյուրն իրեն վարչապետ համարեց, և երկուսուկես տարի հետո երկիրն ահա հասավ հայրենակորուստի այս ողբերգական իրավիճակին:
«Այսինքն՝ նրանք ունեն որոշումներ, որոնց մասին եկել և տեղյակ են պահել, կամ չգիտեմ՝ ինչ են քննարկել ՀՀ իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այցը շատ կարճատև էր, եկեք՝ չմոռանանք, որ միայն ՌԴ երկու նախարար չէին այնտեղ, այնտեղ այլ գերատեսչությունների ղեկավարներ էլ կային, այսինքն՝ մեծ փաթեթ մշակած ռուսական կողմը բերել է սկզբից համաձայնեցնելու Երևանում, հետո արդեն՝ Ադրբեջանում: Ըստ էության, աշխարհաքաղաքական գործընթաց է, որտեղ պաշտոնական Երևանը ունի զրո ազդեցություն, և տպավորությունս այն է, որ ընդամենը տեղեկացնում են իրենց, կամ պարզապես բերում են հաստատելու և վերջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ չի սկսվել և չի ավարտվում միայն Արցախով:
Երեկ ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը։ ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում շատ կարևոր համարեց Մայր բուհի ընդունած այս հայտարարությունը՝ հիշեցնելով, որ պետության համար բոլոր կարևորագույն հարցերում ԵՊՀ-ն եղել […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ նշելով, որ մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու և ինչ պետք է անենք՝ հետևություններ անելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով վարչապետի այս դիտարկմանը, հարց հնչեցրեց.
Ազատության հրապարակում ընթացող «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ երեկ Երևանում ոստիկանության իրականացրած գործողություններին, երբ խաղաղ ցուցարարներին բռնի ուժով բերման էին ենթարկում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն Ազատության հրապարակում դիմելով հայրենակիցներին՝ ասաց. «Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ ձեզ, երբեք չեմ ասել, որ խոնարհվում եմ ձեր առջև. Ես այդպես սիրով ու խոնարհումով ապրել եմ միշտ, ապրում եմ և պիտի ապրեմ»:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին՝ ասաց, որ իր համար անսովոր կարգավիճակում է հայտնվել, քանի որ երբեք չի մտածել, որ կմասնակցի քաղաքական գործընթացների, բայց այսօր դա փաստ է։
Վերջին հրաժեշտը Մանվել Գրիգորյանին՝ ՈՒՂԻՂ
«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի կենտրոնական հատվածում փոս է փորված, թե ո՞ւմ համար, փորձեցինք պարզել ՊՆ լրատվական վարչությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։
«Կա այսպիսի մի խոսք. ասում է՝ ծառի կտրվելուց հետո են իմանում բնի հաստությունը: Եվ այս պարագայում մենք ունենք այն, ինչի ականատեսն ենք այսօր բոլորս, որ գեներալ Մանվելի մահանալուց հետո մենք բոլորս հասկանում ենք, թե ինչքան հզոր կերպար է եղել Մանվելը՝ մեր ազգի հերոսը, մեր Արցախի հերոսը»,-. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը:
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ հանգուցյալ Մանվել Գրիգորյանին արտերկիր տանելու խնդիր կար, և այսօր էլ դատարանում կա դեռևս չքննված միջնորդություն։
«Այսօր բոլորս սգում ենք, որովհետև մեզնից հեռացավ արցախյան ազատամարտի հերոսներից մեկը, ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից մեկն է, և դա փաստ է»,- Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: