Սադիստ քաղաքացին դաժանաբար է վարվում շան հետ

Նաիրի Զոհրաբյանը գրում է.«Սա Էրիկ Հարությունյանն է, նա, ով նախօրեին Ծիծեռնակաբերդի այգում դաժանաբար հարվածում էր շանը։

Պարզվում է՝ շների հանդեպ բռնությունն այս երկոտանու մոտ հոբբի է։ ՀՀ ոստիկանություն, որպես առաջին քայլ՝ սրա ձեռքից պետք է արագ վերցնել շանը, քանի դեռ, կամ՝ եթե արդեն չի սպանել եւ սրա հանդեպ հարուցել քրեական գործ՝ կենդանուն խոշտանգելու հոդվածով։

Հիմա էլ չեք կարող ասել չէ՞՝ չենք գտնում ո՞վ է եւ որոնողական աշխատանքները, իբր, շարունակվում են։

Անունը եւ բնակության հասցեն հստակ է։

Հա, էս մի տեսանյութում մի կին, շան հանդեպ էս երկոտանու հերթական բռնության ժամանակ բղավում է՝ «լավ է անում»։
Ոնց հասկացա՝ էդ կինը իր երեխաների հետ էլ է նույն կերպ վարվում, ուստի բռնությունն իր համար «լավ անել» է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930