Ովքեր են ծեծի ենթարկել Ռեֆորմիստների կուսակցության անդամներին ու ակտիվիստներին
Մի խումբ մտավորականներ այսօր երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ հանձնեցին անհայտ կորած և գերության մեջ հայտնված հայ զինծառայողների խնդրի հետ կապված։
«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը. դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է։
Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ այսօր երթի մասնակիցների ձեռքին չկան անհետ կորած և զոհված զինծառայողների նկարները, որոնց դիերը դեռ չեն գտնվել, այն, ինչ արել էին կիրակի օրը, Գրիգորյանը պատասխանեց.
ԲԴԽ կազմը և դատարանների նախագահները կառավարությունում հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ
Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մասնակցում է մտավորականների միասնության երթին՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու ակնկալիքով։
Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատներն ու ծնողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի առջև։ Ծնողները պահանջում և խնդրում են՝ իրենց զավակներին տեղափոխել Հայաստան:
Երթ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն` գերիների ու անհետ կորածների հարցի լուծման նպատակով. ՈՒՂԻՂ:
«Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն վաղուց է գործել, և դրա վերջակետը նոյեմբերի 9-ն էր, բայց կարող էր նաև ֆիզիկապես դիմել այդ զինանոցին, որովհետև ես դժվարանում եմ պատկերացնել ոչ միայն, թե մեր հողը ոնց է տանելու իրեն, այլև իր սեփական խղճին, ուսերին, մտքին, ճակատին դաջված ուրացողի կնիքով ինչպես է շարունակելու ապրել»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է։
Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք Կառավարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջում են հստակեցնել իրենց որդիների ճակատագիրը, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում, վստահ են՝ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ իրենց տղաների տեղը չգիտի։
Ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու ընդունել են Պաշտպանության նախարարությունում։
Միքայել Պողոսյանը հիասթափված է իշխանություններից, իրեն տապալված է զգում
Տեսե՛ք ամենավերջին ցայտուն օրինակը Լենա Նազարյանի՝ Հ1-ում հարցազրույցն էր, որտեղ, ի զարմանս ինձ (չնայած հիմա հասկանում եմ` ինչու), Հ1-ի հարցազրուցավարը մեկ-երկու չնախատեսված հարցեր տվեց, և մենք տեսանք՝ ինչ կատարվեց:
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»։
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա էին հրավիրել մտավորականները: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, որպեսզի կարողանա մտքերն արտահայտել:
Պարտվողներ են փնտրում, մեղավորներ փնտրում… Ես մի ֆիլմ եմ տեսել դոկումենտալ. Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոյով խոսում է կայսրը, և ցույց են տալիս՝ ժողովուրդը կանգնած է այդ սարսափելի ողբերգությունից հետո ատոմային ռումբի, բոլորը լուռ լալիս են, և Ճապոնիայի կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: Նա էլ համարյա լալով է խոսում:
Ազնավուրի հրապարակում հնչում են ծափեր՝ ի պատիվ հայ զինվորի
Եթե վաղը փողոց դուրս գա 1000 մարդ, կծիծաղեն մեզ վրա, դրա համար ևս մեկ անգամ ապացուցեք, որ ազգ ենք. Մհեր Մկրտչյան
Բուենոս-Այրեսում էլ դուրս եկեք փողոց` այն տղերքի նկարներով, որոնց ծնողը չի կարողանում թաղել. Արմեն Գրիգորյան
Մի խումբ մտավորականներ հավաքվելով Շառ Ազնավուրի հրապարակում ՝ փորձեցին լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհայտ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։
«Մեր լրատվամիջոցին մոտավորապես 20 տույժ-տուգանքների որոշումներ են եկել, մենք որևէ հրապարակում չենք հեռացրել և հայտարարում էինք, որ չենք ենթարկվելու։ Մեր՝ լրագրողներիս կոչումն է, որպեսզի կարողանանք ճշմարտությունը տեղ հասցնել, այն էլ՝ նման ճակատագրական պահին, երբ գիտես, որ օրվա իշխանություններն այդ որոշումները կայացնում են զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք նույնիսկ մեկ ակնթարթ մտածեին մարդկային կյանքերի մասին, նրանք գոնե այդ հայտարարության մեջ գոնե գերիների դուրսբերման հստակ ժամկետներ կսահմանեին»,- այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դերասան Հրանտ Թոխատյանի նախաձեռնած հավաքի ընթացքում որոշվեց անհայտ կորածների, գերության մեջ հայտնված զինվորների նկարներով երթ կատարել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներ։
«Պետք է ամեն ինչ անել, որ մեր գերիներին նրանք չնվաստացնեն իրենց շքերթում». Դեղտրիկյան
«Ամոթալի պայմանագիրը ստորագրելուց հետո այս աշխատանքը սկսվել է, և մեծ քանակությամբ մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս սկսել են արդեն դրանով զբաղվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արման Թաթոյանին, բրավո այդ տղայի արած աշխատանքին, որն անում է, եթե մենք բոլորս կանգնենք նրա կողքին, հնարավոր է՝ հասնենք արդյունքի։ Մենք ունենք շատ ու շատ գերիներ, ունենք շատ զինվորներ, որոնք դեռևս գտնվում են թշնամական տարածքում։ Պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են օգնել մեզ վերադարձնելու այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա, որոշ ժամանակ կանցնի՝ ուշ կլինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Տարածքների վերադարձման գործընթացը պետք է կանգնեցնել, մինչև մեր գերիները չհասնեն տուն. վաղը ուշ կլինի. Հրանտ Թոխատյան
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում մտավորականները: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դիմելով հավաքվածներին ու նաև ողջ հայությանը՝ ասաց, որ հայ զոհված զինծառայողների դիերի և հայ գերիների վերադարձի համար աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է անի այն, ինչ ինքը կարող է:
Մտավորականների բողոքի ակցիան՝ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ