Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության զարգացումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։
«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,- իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է՝ խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։
«Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ, ով քիմիկ-պոդվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-ին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին: Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի և սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:
Այսօր «13 հարց և բացահայտում» խորագրով ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց 13 հարց ու պնդում, որոնք վերաբերում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարմանը, վախերին, հանդիպումներին և այլն:
Անհետ կորած զինծառայողների հարազատները, ճեղքելով ոստիկանական պատը, մտան Պաշտպանության նախարարություն
Այսօր Էջմիածնի զորամասի առջև անհետ կորած զինծառայողներին գտնելու հույսով ակցիա անցկացնող քաղաքացիներին բարկացրել էին վարչապետի օգնականի հնչեցրած պնդումները իրենց հետ ունեցած հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում չեն կարողանում որոնողական աշխատանքներ կատարել:
Անհետ կորածների հարազատները ՊՆ-ի դիմաց են. ՈՒՂԻՂ
«13 հարց և բացահայտում». Աղվան Վարդանյանի ասուլիսը` ՈւՂԻՂ
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը, պատմեց, որ իր տղան հոկտեմբերի 8-ին մեկնել է Մեղրի, իսկ հոկտեմբերի 21-ին գնացել են Զանգելան:
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանցից մեկը զորամասի շտաբի պետի հետ զրույցում ասաց, որ իր տղան, որից 45 օր նորություն չեն ունեցել, երեկ փորձել է կապի մեջ մտնել:
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանց հետ հանդիպման դուրս եկավ զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, զինծառայողների ծնողների հետ զրուցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին և վստահեցրեց, որ տվյալ պահին իրենցից հասանելիք ամեն բան արել են:
Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։
Հարազատների խոսքով՝ պատերազմից հետո զինկոմիսարիատներից իրենց ասում են, որ իրավասու չեն որևէ քայլ ձեռնարկելու, քանի որ զինվորներից շատերի դիերը մնացել են չեզոք գոտում կամ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում։
Անհետ կորածների հարազատների բողոքի ակ:ն Էջմիածնի զորամասի դիմաց. ՈՒՂԻՂ:
«Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է 25 հազար զինվոր լինել շրջափակման մեջ, թող ռազմագետները դրա բացատրությունը տան: Բայց եթե մենք հասել ենք այն վիճակին, որ մենք հողերը կորցնում ենք, պարտվում ենք, և մեր գերխնդիրն էր՝ զինվորներին փրկել, ապա այդ համաձայնագրի առաջին կետը պետք է սկսվեր նախ՝ գերիների վերադարձով, դիերի դուրսբերմամբ: Եթե հասել էինք այն իրավիճակին, որ պարտվել էինք, գոնե պատվով պարտվեինք: Եթե մեխը դնում ենք, որ կյանքեր են փրկել, բա անհետ կորածների կյանքն ինչո՞ւ չփրկեցինք: Եթե այդպես լիներ, այդ համաձայնագիրն ու տրված բացատրությունն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, բայց եթե փրկում ենք կյանքեր ու որոշ կյանքերի մասին մոռանում ենք, ես համարում եմ, որ մենք դավաճանում ենք այդ տղերքին»:
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ: «Հատկապես վերջին մեկ տարում իր ելույթներում Էրդողանն ավելի սուր և անթաքույց հայտնում էր իր հակահայկական դիրքորոշումը, որին լծված էին՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես թուրքական քարոզչությունն արտերկրում, ընդգրկված էին ադրբեջանական տեռորիստական կազմակերպություններ, որոնցից մեկը հենց մեր քթի տակ է՝ […]
«Ես, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը համատեղ դիմում էինք ներկայացրել Վարչական դատարան, որով վիճարկում էինք կառավարության կողմից հայտարարված ռազմական դրություն հայտարարելու որոշման մի շարք կետերի իրավաչափությունը: Առաջին մասով մենք վիճարկում էինք քննադատության արգելքը, մյուս կետով՝ հավաքների ազատության առհասարակ արգելումը: Վարչական դատարանը թույլ է տալիս կասեցնել իրավական ակտի գործողությունը մինչև դատաքննության ավարտը, և Վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության, ինչպես նաև քննադատական խոսքի արգելքին վերաբերող կետերը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի նշված որոշմանը:
Մոտ երկու ժամ ակցիա անող և փողոց փակող քաղաքացիների վերջին կանգառը Կառավարության շենքի առջև էր: Նրանք այցելեցին հացադուլ անողներին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց՝ տեղյակ է, որ բազմաթիվ երիտասարդներ են բերման ենթարկվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով ոչ թե ներկայացնում է մանրամասներ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ, այլ այն, ինչ ինքն է ցանկանում ասել, սակայն, քանի որ ես տիրապետում եմ մի շարք մանրամասների, պարզապես կարող եմ փաստել՝ Նիկոլ Փաշինյանը ստում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկվանից հրապարակվող մանրամասներին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։
«Նույն իշխանությունը 2.5 տարի հետո դեգրադացվել է այն աստիճան, որ ինքն իր որդեգրած սկզբունքներին, եթե դրանք սկզբունքներ են իհարկե, գնում է հակառակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն այն ժամանակ, երբ Թումանյան-Աբովյան փողոցները փակող քաղաքացիներին բերման էին ենթարկում ՀՀ ոստիկանները:
Բերման ենթարկող ոստիկանների շարքում քաղաքացիական հագուստով անձ կա
Այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածը: Ոստիկանները, ուժ կիրառելով, նրանց դուրս բերեցին երթևեկելի հատվածից: Այնտեղ էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողոց փակելն անօրինական չէ, անօրինական է անհամաչափ երկար ժամանակով փողոց փակելը:
Ոստիկանի համազգեստով բանդիտները մարդկանց գողանում են և տեղափոխում են ոստիկանություն․ Բագրատ Եսայան
«Հայեր, միացե՛ք». ցուցարարները երգելով շրջում են Երևանի փողոցներով
«Բոլոր ոստիկաններդ Շուշի հանձնող ու Վազգենի արձան պղծող եք». Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկաններին
«Ինչի՞ մեր հետ չեք, երկու կոպեկ փող եք ստանում դրա համա՞ր». ցուցարարը՝ ոստիկանին
Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին
«Պահանջում եմ, որպեսզի մարդիկ, որ հավաքվեցին այս հրապարակում և այս պատուհասը բերեցին մեր գլխին, հիմա նույն ձև դուրս գան և հայրենիքը վաճառած, հայրենիքը դավաճանած մարդկանց տանեն և դատեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն այսօր կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարեց: