Տիգրան Մեծ պողոտայում քաղաքացիները շրջափակել են բերման ենթարկվածների մեքենան
Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան փողոցները. ՈւՂԻՂ
Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին
«Եթե օրենքը դրվեց գործողության մեջ, ես շեշտում եմ՝ «եթե», որովհետև օրենքը հակասահմանադրական է, այն չի կարող գործել, ապա ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարը նշանակելու է ԵՊՀ ռեկտորի: Ընդ որում, այս առումով օրենքը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի, և կարելի է ասել՝ իրավաբանորեն շատ անգրագետ գրված օրենք է»,- ԵՊՀ-ում հրավիրված ասուլիսում անդրադառնալով այսօր գործադիրի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին՝ նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը:
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ վստահություն հայտնեց, որ նախագիծը միտում չունի բարելավել բարձրագույն կրթության ոլորտը:
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն ասուլիսի ժամանակ պնդեց, որ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեսանյութ է տարածել՝ գրելով․ ««Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»»:
«Ես Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունն ապահովված չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպումից դուրս եկած շուշեցի կինը:
Կառավարության այսօրվա զեկուցվող հարցերը իմ ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ էին. Փաշինյան:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման 6-ամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով սոցիալական աջակցության տրամադրման չափը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ծրագիր, որով սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
«Չենք կարողանում կողմնորոշվել, ո՞նց անենք, որ նորից սխալի առաջ չկանգնենք, նորից չմնանաք դրսում: Հոկտեմբերի 28-ին ենք Շուշիից դուրս եկել, այնտեղ թողել ենք ամեն ինչ՝ բնակարաններ, ունեցվածք, աշխատանք, ամեն ինչ, միայն փաստաթղթերն են մեզ հետ…»:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Շուշիի բնակիչները պահանջով ներկայացել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունները պետք է հեռանան, և ստեղծվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն:
Եվ քանի մենք թշնամի ենք ման գալիս ուրիշների մեջ, փորձում ենք մեղադրել ուրիշներին՝ փոխարենը պատասխանատվություն վերցնելու մեր արարքների համար, մեր ճակատագիրն ու մեր վիճակը պետք է կրկնվի՝ ինչպես եղավ սրանից 100 տարի առաջ: Չեմ ուզում ասել, որ 100 տարի հետո էլ նույնը կլինի, որովհետև հավատում եմ վաղվա ապագային, հավատում եմ, որ մեր երկիրն ավելի լավն է լինելու: Վերջապես, ինչո՞ւ, եթե կարող ենք օտար մեխանիզմներում լավագույն ոսկե մաս կազմել, մեծացնել, ուժեղացնել, հարստացնել այդ երկրները, ինչո՞ւ չենք կարող անել մերը, որովհետև միգուցե չունենք գլուխ, հավաքական միտք. պետք է սովորել դասեր քաղել»:
«Մենք առաջարկում ենք՝ այն ժամկետային զինծառայողները, որոնք մասնակցել են պատերազմին և այս պահին շարունակում են գտնվել Արցախում, վերադառնան Հայաստանում ծառայության. սա 1-ին պահանջն է։ 2-րդ կերտով պահանջում ենք նվազագույն՝ 20-օրյա արձակուրդ, իսկ 3-րդ կետով ցանկանում ենք ստանալ սոցիալական աջակցության երաշխիքներ, ինչպես նաև՝ ծառայությունը կրճատել՝ դարձնելով 1.5 տարի»։
«800 տարի պետականություն չի ունեցել այս ժողովուրդը, չի հասկանում՝ պետականությունն ինչ բան է, անկախությունն ինչ բան է: Իր համար միայն իր ընտանիքն է ու իր ստամոքսը: Այսօր էլ նստած սպասում է, թե երբ են Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը վերցնելու ու բաժանեն իրենց: Էս ժողովուրդը սիրում է հաց ու թամաշա: Ու հիմա էլ է թամաշայի սպասում՝ առանց գիտակցելու, որ մենք ենք աշխարհի համար այսօր թամաշա դարձել»:
«Վաղը ժամը 18:00-ին փակում ենք Երևանի փողոցները». ՀՅԴ երիտթևի անդամ
Հանրապետության հրապարակում ծածանվում է եռագույնը. հնչում է ՀՀ օրհներգը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով այդ լսումներին, նշեց, որ սա շատ լավ հնավորություն է քննարկելու մարդկանց տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը փրկելուն միտված լուծումները՝ հատկապես հասարակության այն շերտերի համար, որոնք փողոցային պայքարի տարբերակի կողմնակից չեն։
«Նիկո՛լ, դավաճան». ցուցարարները վանկարկում են Կառավարության առջև
«Փաշինյանը և իր անհայրենիք թիմը հեռանալու են». ՀՅԴ ԵՄ ներկայացուցիչ
«Անթասիբը դու ես, Նիկոլ Փաշինյան». ՀՅԴ-ական երիտասարդը՝ վարչապետին
«Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցնելով այս վիճակին՝ հանձնելով Արցախը, խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, թողնելով հարյուրավոր գերիներ, այսօր փորձում է ամեն ինչ բարդել զինվորականների և ՀՀ քաղաքացու վրա»,- «Արժանապատվության» երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Արգիշտի Գևորգյանը:
Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները «Նի-կոլ, դա-վա-ճան» վանկարկումներով շարունակում են «Արժանապատվության» երթը։
Օպերայի բակից մեկնարկել է «Արժանապատվության» երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մինչև երթի սկիզբը ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով ենք տանուլ տվել պատերազմը:
Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Մեդիապաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանն ասաց, որ «Մեդիապաշտպանն» այսօր դիտարկումներ է անցկացնելու ընթացող երթի ժամանակ, նկատի ունենալով երեկվա դեպքերը, մասնավորապես, երբ Մաշտոցի փողոցը փակելու ժամանակ ոստիկաների բիրտ միջամտության արդյունքում վնասվել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը: