«Ադրբեջանական զորքը 5 կմ հատվածում է մխրճվել, այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, ինժեներական աշխատանքներ չեն անում». Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե Տեղ համայնքում իրենից դժգոհողներ կան։

Ինչ վերաբերում է սահմաններին, նա առաջարկեց լրագրողների հետ միասին գնալ Սյունիք, Տեղ ու Գորիս համայնքներում շրջել։

«Ինքս որևէ կուսակցության անդամ պատմության մեջ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է։ Ես այն մարդն եմ, որ իմ երեխան Արցախյան առաջին պատերազմում զոհվել է, ես թաղմանը չեմ եկել, ես այդ տեսակի մարդ եմ։ Վազգեն Սարգսյանը Կոլեգիայում ասում էր՝ Մելոն կա՝ հաղթում ենք, Մելոն չկա՝ պարտվում ենք, ես այդ հրամանատարն եմ եղել»,- նշեց Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով իր՝ իշխանական թիմում աշխատելու հանգամանքին։

Հարցին՝ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կողքին ի՞նչ գործ ունեք, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես իմ իշխանության, ժողովրդի, պետության ու սահմանի կողքին եմ, ինչի՞ մասին եք խոսում, ինչո՞ւ եք պառակտում ժողովրդին։ Ես ոչ մեկի կողմից չեմ, իմ կուսակցությունն իմ հայրենիքի պաշտպանությունն է, իմ առաքելությունը դա է։ Երբ գնացի մարզպետի պաշտոնին, հրամանատարները բոլորը հավաքվել են, ասել են՝ եթե դու ես գնում, ամենքս 200 հոգի վերցնենք, գանք Սյունիքը փրկենք։ Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահման, նոր պաշտպանություն, նոր ինժեներական աշխատանք՝ այդ ես եմ կատարել։

Ինչ վերաբերում է Սև լճին, ապա դա բանակի խնդիրն է, ես այդ ժամանակ հարավային մասի հարցն էի լուծում»,- հավելեց նա։

Խոսելով Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին, Մելիքսեթ Պողոսյանը փոխանցեց, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են 5 կմ հատվածի վրա։

«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում, իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս