«Կարո՞ղ ա էլի չգան». Ավինյանը` Նորք-Մարաշը Սարալանջին կապող ճանապարհի մրցույթին չմասնակցելու մասին

Նորք-Մարաշը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի մրցույթը չի կայացել և նոր հայտ ենք տվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց մրցույթը հանարվորինս սեղմ ժամկետով իրականացնելու հանգամանքը:

«Հասկացե՞լ ենք պատճառը, թե ինչու չեն մասնակցել: Կարո՞ղ է հիմա էլի չգան»,-հարցրեց Ավինյանը:

Խորեն Գրիգորյանը պատասխանեց, «Չեմ կարծում, արդեն 1000 անգամ խոսել ենք այդ մասին, որ չի կայացել: Մաքսիմում տեղեկացված են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս