«Հարևանների հետ խոսեցի, ասում են աղմուկ, վիճաբանության ձայներ են լսել, բայց հիվանդանոց տեղափոխելիս էրեխու ձայնը չի լսվել: Բժիշկներն ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակները ծանր է: Ո՞վ իմանա՝ ինչու այսպիսի բան պատահեց: Նախկինում սիրով են եղել, երկու տղա ունեն՝ բանակ գնացած եկած: Փորձանք էր էլի»:
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ էր:
«Ինչի՞ պետք է ոստիկանը հենց էնպես հարձակվի, տեսանյութը առանց ձայնի է, ո՞ւր է ձայնը, դե հա դրանում երեւում է, թե ոստիկաններն ինչպես են հարձակվում, հիմա ո՞վ կարող է վստահ լինել, որ առանց որեւէ բան ասելու հարձակվում են, կարո՞ղ է նորմալ մարդը հարձակվի մեկ ուրիշ մարդու վրա, եթե որեւէ բան չի եղել, դե թող երթ կազմակերպեին՝ գնային սահմանին կանգնած զինվորների կողքին կանգնեին»:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Վերջին տարիներին մարդիկ նախընտրում են խանութից գնած հացը, և քչերն են տանը հաց թխում: Իսկ տնական հացը մի շարք առավելություններ ունի:
Ջոշքունն ընդգծել է, որ իր հայցը կլինի Հայաստանի դեմ Թուրքիայի քաղաքացու կողմից ներկայացած առաջին հայցը:
«Ֆինանսների նախարարությունը ևս պեական կառավարչական մարմին է, և կառավարության որոշումով «Միկա» մարզադաշտը տրվել է ֆինանսների նախարարությանը: Նույնն է, որ, ասենք, թե ինչի՞ է դպրոցը կամ համալսարանը ԿԳՆ ենթակայության տակ: Դրանք հանձնվելու են, ի վերջո, Հայաստանի Հանրապետությանը: Թե դա էդ պահին Պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, նույն հարցն է, որ նույն գերատեսչությունը ունենա տարբեր վարչություններ»:
Իվանիշվիլին դժգոհել է, որ Մարգվելաշվիլին իրեն համարում է «երկրի թիվ մեկ դեմք»:
Տոնական այս օրը ես առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել մեր հպարտությունը հանդիսացող հայկական բանակի կազմավորման, կայացման ու հզորացման գործում։
«Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում ՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում»,- ասել է Հրանտ Եղիազարյանը, ով կողմ է, որպեսզի ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից, ինչպես շատ ուրիշ երկրներում է արվում:
Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները պարտավոր են սահմանի խախտման փորձի եւ սահմանի խախտման փորձ կատարած անձի բերման ենթարկվելու վերաբերյալ տեղյակ պահել Հայաստանի իրավապահ մարմիններին:
ՀՀ կառավարությունը հաստատել է անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի և բնակավայրերի բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը և դրա իրագործման ռազմավարությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ուղարկել անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես իմանալով, որ այն մերժվելու է:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են վերջնահաշվարկ ներկայացնել, իսկ մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունից` վճարել դեկտեմբերին կատարած մաքրման աշխատանքների համար եւ պայմանագրով իրենց աշխատանքի վերցնել:
Այդ մասին նշված է Ռուսաստանի բանկի նախնական գնահատականում:
Օբաման ու Քեմերոնը քննարկել են նաև բարեփոխումների իրագործման հարցում Ուկրաինայի իշխանություններին աջակցելը:
Հաստատվել է նաև վերջինիս եղբոր` սպանության հոդվածով դատապարտված լինելու լուրը: Ռուս զինծառայողը ծնվել է 1996 թվականին: Ստուգվում են Պերմյակովի անձնական բոլոր տվյալները: Իրականացվելու են տարաբնույթ փորձաքննություններ:
Ամեն ինչ սկսել է ավելի վաղ՝ լիցեյի սպորտհրապարակում՝բասկետբոլի խաղի ժամանակ։ Պատանիների միջև եղել է հասարակ լեզվակռիվ,Միշային վիրավորել են և մի աղջիկ սպառնացել է, որ կանչելու է իր բարեկամներին և նրա վերջը տալու են՝ սպանելու են։
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյումրիի կամրջի մոտ են հավաքվել մարդիկ, խոսում են, թե ձորի թաղում է թաքնված (Գյումրիի ընտանիքի անդամներին սպանելու մեջ կասկածյալը)»:
Հունվարի 4-ին Գավառում 51-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նրան գտել են իր տանը կից ցախանոցում կախված վիճակում:
Ես միշտ էլ մայրիկիս բալիկն եմ լինելու, քանի տարեկան էլ որ լինեմ: «Գուլպաներ հագիր, բոբիկ ման մի արի» արտահայտությունը ես լսել եմ մանկությունից և լսում եմ մինչ օրս: Եվ դեռ ուզում եմ շատ երկար լսել: Ավելին, հիմա ինձ այդ ամենը սկսել է հաճույք պատճառել, քանի որ կարիքն ունեմ այդ հոգատարության: Շատ եմ կարոտում: Ունեմ նաև եղբայր, ով փոքր է ինձանից, և այդ առումով՝ խեղդվում է հոգատարության մեջ:
Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։
2015 թվականին եւս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման եւ անվտանգության վրա:
Խոր ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
Կան իրավիճակներ, երբ կտրուկ, շոկային քայլերը չեն գործում: Այդպես է հատկապես հեռուստատեսության ոլորտում: Չի ստացվի միանգամից փոփոխություններ անել, քանի որ փոփոխություններից շատերը կարող են լսարանի կողքով անցնել եւ ոչ մի հետք չթողնել: Մի հարյուր մարդ կհիանա, բայց լսարանի մեծ մասը, անսպասելի եւ բարդ բան տեսնելով, միանգամից կփոխի ալիքը: Իսկ շոշափողի մեխանիզմով կատարվող փոփոխությունները շատ գործուն են, թեեւ, իհարկե, ավելի դանդաղ են իրականանում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:
«Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում նման դեպքերում», – միջադեպից հետո «Տորոնտո սթար» թերթին պատմել է Բարբերյանը: – «Ես, օրինակ, կատաղել էի»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
OPEC-ը նավթի արդյունահանման ծավալը չի նվազեցնի, եթե անգամ մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 20 դոլարի: