
Հիկարու Նակամուրան դուրս եկավ Կարլսենի կազմակերպած մրցաշարի եզրափակիչ

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած մրցաշարի կիսաեզրափակիչում կայացավ առաջին զույգի խաղը:
Առաջին կիսաեզրափակիչում մրցեց Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա զույգը: 6 պարտիայից հետո Հիկարու Նակամուրան հաղթեց 2-4 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգը:
Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Առցանց մրցաշարին Կարլսենի հետ մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: