Անթալիայում պլանավորվում է Լավրովի և Կուլեբայի շփումը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի շփումը պլանավորվում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ պլանավորվում է, որ մարտի 9-ին Լավրովն ինքնաթիռով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի համաժողովին: «Պլանավորվել են մի շարք երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորը հրատապ են եւ հաստատվել են… Այդ միջոցառումների շրջանակներում, խորհրդաժողովի պայմաններում, իսկապես, պլանավորվել է հանդիպում, այդ շփումը պետք է տեղի ունենա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Կուլեբայի միջեւ, մարդ, որը ներկայացնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով ռադիո «Սպուտնիկ»-ի եթերում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումը պլանավորվում է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Ռադիո Sputnik-ը հեռարձակումն սկսել է չորեքշաբթի օրը` մարտի 9-ին, 91,2 հաճախականությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: