Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Ֆինլանդիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: Այդ մասին հաղորդել է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը:
«Կրթության ու մշակույթի նախարարությունը հանձնարարում է Ֆինլանդիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ձեռնպահ մնալ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ ցանկացած համագործակցությունից: Քաղաքականության համաձայն, նոր նախագծերը չպետք է նախաձեռնվեն, իսկ առկա համագործակցությունը կազմակերպությունների միջեւ պետք է ժամանակավորապես դադարեցվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նաեւ սառեցվելու է աշխատանքն այն նոր նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք կապված են Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի կամ Բելառուսի իշխանությունների համագործակցության հետ:
«Մեր քաղաքականությունն ուղղված է Ուկրաինային աջակցելուն, այլ ոչ թե ռուսաստանցի ուսանողներին եւ հետազոտողներին»,-հաղորդագրությունում մեջբերվում է երկրի կրթության եւ մշակույթի նախարար Անտի Կուրվինենի խոսքը: Ֆինլանդիայի կրթության եւ մշակույթի նախարարությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում հաջակցություն ուկրաինացի ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների եւ գիտաշխատողների, ինչպես նաեւ փախստականներին Ֆինլանդիայում սովորելու եւ աշխատելու հնարավորություն է տալիս, ճշտվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: