ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավոում է նիստ գումարել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը պլանավորում է փակ նիստ գումարել ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակման պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր։
«Անվտանգության խորհրդի որոշ անդամներ պահանջել են փակ նիստ Փենյանի կողմից մարտի 5-ին բալիստիկ հրթիռի արձակման պատճառով: Որքան ինձ հայտնի է, այն Նյու Յորքում կսկսվի երկուշաբթի օրը տեղական ժամանակով օրվա առաջին կեսին»,- պատմել է դիվանագետը: Նա հավելել է, որ Սեուլն այդ հարցի շուրջը սերտ կապ է պահպանում ԱՄՆ-ի եւ Անվտանգության խորհրդտի մյուս հանգուցային երկրների հետ: Մարտի 5-ին Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ ԿԺԴՀ-ն, ենթադաբար, միջին հեռահարության բալիստիկ հրթիրռ է արձակել Փենյանի շրջակայքից Ճապոնական ծովի կողմը:
Արկը թռել է շուրջ 270 կիլոմետր, առավելագույն բարձրությունը կազմել է 560 կիլոմետր: ԿԺԴՀ-ում հայտնել են, որ տարեսկզբից ի վեր իններորդ հրթիռային արձակումը եղել փորձարկումային՝ կապված հետախուզական արբանյակի մշակման հետ: Yonhap-ը նշում է, որ Անվտանգության խորհուրդն արդեն փետրվարի 28-ին հավաքվել է ԿԺԴՀ-ի կողմից փետրվարի 27-ին իրականացված հրթիռային արձակումը քննարկելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: