Չինաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Վան Ի
Չինաստանի իշխանությունները կառուցողական դեր կխաղան Ուկրաինայի հակամատության կարգավորման գործում եւ մտադիր են դրա համար գործադրել ակտիվ ջանքեր: Մարտի 7-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի ճգնաժամային իրադրության հաղթահարման համար»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում երկրի բարձրագույն կոնսուլտատիվ եւ օրենսդիր մարմինների երկու նստաշրջանների ընթացքում: ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝Պեկինը ծայրահեղ անհրաժեշտ է համարում, որ հակամարտության ընթացքում ապահովվի օտարերկրացի քաղաքացիների անվտանգությունը. «Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում չի կարելի յուղ լցնել կրակին»,- ասել էա: Վան Ին նաեւ նշել է, որ լարվածության սաստկացող էսկալացիայի պայմաններում չափազանց կարեւոր է գործել ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հաշվառմամբ:
«Մենք հուսով ենք, որ շուտով կսկսվի ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, որտեղ ձեռք կբերվի հերթական առաջընթացը»,- հավելել է նա: Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բնորոշվում են իրենց անկախությամբ երրորդ կողմերի բացասական ազդեցություններից, ասել է Վան Ին: «Մտադիր եմ ընդգծել, որ ռուս-չինական հարաբերությունները կարեւոր են իրենց անկախությամբ : Դրանք հենվում են դաշինքներին չմիացման եւ ոչ առճակատման սկզբունքների վրա, ինչպես նաեւ բնորոշվում են այն բանով, որ ուղղված չեն երրորդ կողմերի դեմ: Մենք համոզված ենք, որ մեր հարաբերություններն ազատ են արտաքին միջամտությունից կամ որեւիցե երրորդ կողմից հրահրված տարաձայնություններից»,- նշել է նա: Չինաստանի եւ Ռուսաստանի սերտ հարաբերություններն ուկրաինական ճգնաժամի ֆոնին չեն բացառում ռազմավարական երկխոսության պահպանման կարեւորությունը Պեկինի եւ Բրյուսելի միջեւ, հայտարարել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: