
ԿԺԴՀ-ի արձակած արկը պայթել է օդում մեկնարկից շատ չանցած. WTN

ԿԺԴՀ-ն, դատելով ըստ ամենայնի, կատարել է բալիստիկ հրթիռի արձակում, սայան այն պայթել է օդում վերթիռից շատ չանցած: Մարտի 16-ին այդ մասին հաղորդել է WTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում։ Ավելի վաղ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ) տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ն առավոտյան չճանաչված արկի արձակում է կատարել Փենյանի մերձակայքի Սունան օդանավակայանի շրջանից, որն ավարտվել է անհաջողությամբ մեկնարկից անմիջապես հետո: Սեուլում հավելել են, որ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները վերլուծում են կատարվածը:
Մեկ օր առաջ Շտաբների պետերի կոմիտեն հայտարարել Էէ, որ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինվորականներն ուժեղացրել են իրենց զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը Կորեական թերակղզում եւ գտնվում են մշտական շփման մեջ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հնարավոր արձակմանը Փենյանի նախապատրաստման մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: