
Եվրամիության խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի ռազմական օգնությունն Ուկրաինային

Եվրոպայի խաղաղության հիմնադրամը (European peace facility) կկրկնապատկի Եվրամիության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակի համար հատկացնելով եւս 500 միլիոն եվրո:
Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Վերսալում Եվրամիության գագաթնաժողով ժամանելուց հետո: «ԵՄ-ի երկրները 500 միլիոն եվո են տրամադրել Ուկրաինային մեր ռազմական օժանդակությանը: Եվրոպայի խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի այդ օգնությունը՝ հավելելով եւս 500 միլիոն եվրո»,- ասել է Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: