
Իջևանին է վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամաս

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության:
Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 հողամասերը: