
Երևանի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս («4-րդ գյուղ») տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ shamshyan.com-ի՝ 1 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և տուժածի ինքնությունը։