
Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել; Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», – հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։
Հանձնախումբը նշում է, որ աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնք ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։