UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում:
Երևանի «Արարատը» պաշտոնապես դիմել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարմիր քարտի և հեռացման դրվագի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Opta-ի վիճակագիրների կարծիքով՝ «Ինտեր Միլանը» առաջնության տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտն է, որը գնահատում է նրանց հնարավորությունները 34.9%:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 և 122 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր տարբերակ ունի, եթե ակումբի ղեկավարությունը որոշի նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել։ Ըստ Goal-ի, Ֆլիկը հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգից» Կաստելո Լուկեբայով։
ՖԻԴԵ-ն հայ շախմատիստ Վալտեր Գյուրջինյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հունական Սուպերլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Պիրեյի «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով բարդ հաղթանակ է տարել «Ատրոմիտոսի» նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն իր նորամուտը նշեց Հունաստանի Սուպերլիգայում՝ օգնելով իր նոր թիմին մեկնարկել հաղթանակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։
Չնայած Սպերցյանի, ինչպես նաև Ֆրանսիշկու Տրինկաուի ակտիվությանը, «Ալ Ահլիի» խաղում նկատելի էին տակտիկական լուրջ բացթողումներ, հատկապես՝ պաշտպանություն վերադառնալու արագության հարցում։
Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Հարությունյանը պոկեց 100 կգ ու 103 կգ։
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Հիշեցնենք, որ այդ խաղի լրացուցիչ ժամանակում Իսպանիան 1-0 հաշվով հաղթել էր Արգենտինային, իսկ եզրափակիչ սուլիչից հետո արգենտինացիների հրահրմամբ դաշտում զանգվածային քաշքշուկ էր սկսվել։
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 2026 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում օղակների վարժության չեմպիոն է դարձել։
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն Մ-15 տարեկանների պայքարում հանդես եկող 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը (ելույթը՝ ժամը 14:00-ին) և 60 կգ քաշային Սամվել Ադիբեկյանը (ելույթը՝ ժամը 18:00-ին):
Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան ստանձնել է Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Brand Finance վերլուծական հարթակը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ 2026 թվականի տվյալներով։
Եվրոպա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայի Կրայովա քաղաքի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց տեղի «Ունիվերսիտատեայի» հետ։
Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խփել է 922-րդ գոլը կարիերայում։ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» 2:2 հաշվով էր խաղացել «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» այսօր՝ օգոստոսի 20-ին, Ռումինիայում կմրցի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
Աշխարհի տարբեր երկրներում ֆուտբոլասերների խմբերը ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից և կազմակերպության համապարփակ բարեփոխում։
Օգոստոսի 15-23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվում է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկում է պատանիների ու Մ15 տարեկաների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ավարտեց համագործակցությունը գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ։ Այս մասին փաստում են խորվաթական աղբյուրները՝ մասնավորապես Index.hr և Germanijak պարբերականները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանչել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի թեկնածությանն իր աջակցությունը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Ռոբ Հարիսը։