ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը: 1․ «Նոա» 2․ «Լեռնային Արցախ» 3․ ԲԿՄԱ 4․ «Ուրարտու» 5․ «Փյունիկ» 6․ «Արարատ» 7․ «Արարատ-Արմենիա» 8․ «Շիրակ» 9․ «Վան» 10․ «Ալաշկերտ» Հայաստանի Պրեմիեր Լիգայի […]
ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանի ՝ Բահրեյնի ընտրանիում հանդես գալու թեմային.
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
«Երկրորդ կեսում մարտավարություն փոխեցինք, առաջինում լավ պահեր ունեին Հրայր Մկոյանը, Գլիշիչը, Էդգար Մալաքյանը։ Նման խաղերում այդ հնարավորությունները պետք է օգտագործես։ Մրցակիցը «ամուր ընկույզ» թիմ է։
Չեմպիոնների լիգայի որոկավորման երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ը։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգրի համար պայքարում Երևանի «Փյունիկը» կհյուրընկալվի ռումինական «Կլյուժին»։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի «Արարատ» «Շկենդիյա» խաղի մրցավարական անձնակազմը կլինի Ուկրաինայից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի: Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային թիմի պաշտպանին: Հարոյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել նախկին մարզիչ Էդուարդ Սահակյանին՝ տարիների նվիրման, քրտնաջան աշխատանքի և արդյունքների համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին գրում է ֆեդերացիան: Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 40-102 հաշվով զիջեց Իսրայելի հավաքականին:
Մեկ մրցաշրջանի դադարից հետո Առաջին խմբի առաջնությունում իր ելույթները կվերսկսի «Արարատ-2»-ը: Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը`«Ինտեր»-ը, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ և առավելության հասավ 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով:
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Արարատ»-«Շկենդիյա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Պատանի բասկետբոլիստները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության C ենթախմբում: Այս մասին գրում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան:
Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ հավաքականային շապիկ կրելով 41 խաղում:
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
«Ինտեր»-ի նորեկ, Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակի միջոցով երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում է:
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում կրած պարտությունից:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում: Այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա:
Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ակումբը կդիտարկի առաջարկներ, որոնք սկսվում են 14 միլիոն եվրոյից։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։