Բաժիններ՝

«Փյունիկը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգրի համար պայքարում Երևանի «Փյունիկը» կհյուրընկալվի ռումինական «Կլյուժին»։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Անցած մրցաշրջանում «Կլյուժը» հերթական անգամ նվաճեց Ռումինիայի չեմպիոնի կոչումը, որն ի վերջո բերեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Կլյուժը» դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 10 տուրերում գրանցեց վեց հաղթանակ և ոչ-ոքի, որը բերեց 57 միավոր և չեմպիոնի կոչում։ Երկրորդ «Ստյաուայից» բացն ընդամենը մեկ միավոր էր։

Այսօրվա մրցակցի հետ ոչ-ոքիից հետո «երկաթուղայինները» Ռումինիայի Սուպերգավաթի համար խաղում պարտվեցին «Սեպսիին» (1:2):

Անցած մրցաշրջանում «Փյունիկը» 16-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, որն ի վերջո բերեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Անցած առաջնության 32 տուրերի ընթացքում «Փյունիկը» տարավ 23 հաղթանակ և վեց ոչ-ոքի, ինչը բերեց 75 միավոր և ոսկե մեդալ։

«Արարատի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) այսօրվա հյուրերը ոչ-ոքի խաղացին «Ալաշկերտի» հետ (1:1): Հայկական ակումբը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Ռումինիայի չեմպիոնի հետ (0:0):

Առաջին խաղում ռումինական ակումբն առավելություն ուներ դաշտում, բայց երևանյան թիմը կարողացավ դիմակայել մրցակցին։ Այսօր «Փյունիկին» կարող է օգնել լավ պաշտպանությունը և մեկ գոլը։

Այսօրվա հանդիպումը կսկսվի 22։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս