Բաժիններ՝

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել

Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը Կորեական թերակղզու հարավում սկսել են Ulchi Freedom Shield լայնածավալ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 28-ը: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:

Զորավարժություններն անցկացվում են համատեղ պաշտպանունակության, օպերատիվ համատեղելիության բարձրացման և տարբեր ոլորտներում իրական սպառնալիքների դեպքում գործողությունների մշակման համար: Զորավարժություններին կմասնակցի մոտ 18 հազար հարավկորեացի զինծառայող:

Դաշտային վարժանքների կեսը փոխադրվել է սեպտեմբեր։ Yonhap-ի փոխանցմամբ, դրա պատճառը Կորեական թերակղզում լարվածության նվազեցման միտումն է:

Ulchi Freedom Shield-ի հետ մեկտեղ տեղի կունենան  Հարավային Կորեայի կառավարության քաղաքացիական պաշտպանության վարժանքներ, որոնց կմասնակցի մոտ 580 հազար պետական ծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031